ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՆ ԱՌՑԱՆՑ.

Օ.Չուբարյանի անվ. Արարատի մարզային գրադարանի առցանց աշխատանքները  արտակարգ դրության օրերին:

Օ.Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանը համավարակի պայմաններից ելնելով  ընթերցողների հետ կապը, տեղեկատվական և մշակութային գործունեությունը ծավալեց առցանց հարթակում `  խրախուսելով առցանց ընթերցանությունը ,ուղղորդելով համացանցում առկա էլ.գրքերի , տարբեր կայքերից անհրաժեշտ տեղեկատվական ,գրական  և  կրթական ռեսուրսների որոնման և հասանելիության հարցերում:

Առաջին իսկ օրերից սկսած կազմակերպվեցին տարատեսակ և հետաքրքիր ծրագրեր, ստեղծագործական մրցույթներ, խաղեր ,ձեռքի աշխատանքներ :Ամենօրյա հրապարակումների և նախագծերի շնորհիվ  հետևորդների թիվը և մասնակցությունը նոր որակ և տեմպ հաղորդեց աշխատանքներին ,բազմաթիվ  ընթերցողներ և հետևորդներ ներգրավվեցին և իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան գեղեցիկ ասմունքների, երաժշտական գործիքային կատարումների ,երգերի և ընթերցանության միջոցով:

Իրականացվեցին մի շարք համագործակցություններ երաժշտական ,կրթական և մշակութային դպրոցների և հաստատությունների հետ ` ազգային և պետական տոներին ,հիշարժան և հոբելյանական տարեթվերին ունենալով ակտիվ մասնակցություն:

1.Իրականացված ծրագրերից  առավել լայն արձագանք ունեցավ <<Արտակարգ հյուրեր,կարդում են հայտնիները>> ծրագիրը  ,որին մասնակցում էին  թատրոնի և կինոյի բազմաթիվ դերասաններ ,ՀՀ վաստակավոր արտիստներ,երգիչներ,մշակութային գործիչներ ,որոնք ասմունքում էին հայ և համաշխարհային գրականության  և պոեզիայի լավագույն գործերից ,ինչպես նաև հեքիաթներ մանուկների համար:(Սամվել Թոփալյան,Տիգրան Ներսիսյան,Վիգեն Ստեփանյան,Իրինա Թովմասյան,Արտաշես Մխիթարյան,Անահիտ Կիրակոսյան,Սևակ Հարությունյան,Տաթև Ղազարյան,Քեթրին Մանասյան,Հայկ Սարգսյան,Արաքսյա Մելիքյան,Անահիտ Քոչարյան,Քնարիկ զաքարյան,Լեռնո Հարությունյան ,Ծովինար Մարտիրոսյան,Լուսինե Կոստանյան,Արա Դեղտրիկյան,Ալլա Սահակյան,Էմմա Մանուկյան,Լաուրա ԹորոսյանըԱրտակ Այվազյան  Հայկուհի Բաբախանյանը,Վարուծան Մանուկյանը,Սամվել Դանիելյան,Զառա Արամյան, Լիլիթ Մարգարյանը, Աստղիկ  Աբաջյանը, Մարիամ Դավթյանը, Աիդա Սարգսյան, Թինա Ղավալյանը, երգչուհի Արմինկա,  Քնարիկ Զաքարյանը և այլոք:

2.Հաջողված ծրագրերից է նաև <<Հարցեր հեղինակին >> ծրագիրը ,որի ընքացքում նախօրոք ընթերցողներն իրենց 10 և ավելի հարցերն են ուղղում հեղինակին   կյանքի և տվյալ գրքի վերաբերյալ իսկ հեղինակը առցանց պատասխանում է տրված հարցերին:

Լևոն Նես-Բալզակ մի շանպատմություն

Մանե Մարտիրոսյան-Պուտավոր զգեստով աղջիկը Փարիզում

Սամվել Աղաջանյան- Կհադիպենք բարձունքում

Արմեն Նիազյան -Բռնիր ձեռքս ես վախենում են

Արփի Վանյան – Ինչպես դաջվել սրտում.Սիրելու արվեստը

Գոհար Նավասարդյան- Ինձ պիոններ չնվիրես

4.Իրականացվեցին  համագործակցություններ թե Հայաստանում  գործող մշակույթային օջախների  ՝Ալեքսեյ Հեքիմյանի անվ երաժշտական դպրոց,Ռոմանոս մելիքյանի անվ երաժշտական քոլեջ,Ալ.Սպենդիարյանի անվ երաժշտական դպրոց ,այնպես էլ արտերկրում գործող հայկական մշակութային օջախների ՝Իսպանիայի Արարատ հայկական միությանև կից գործող Վալենսիայի կիրակնօրյա դպրոց,Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հետ,որոնց դերասանների  մասնակցությամբ ազգային և պետական տոները հագեցած էին երգ -երաժշտությամբ և ասմունքով :

5.ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ  կազմակերպվել և իրականացվել են  մի շարք կարևոր նախագծեր  ,հիշարժան տարեթվերին, ազգային և պետական տոներին նվիրված առցանց միջոցառումներ,որոնց իր մասնակցությունն է ունեցել նաև  Արարատի մարզային գրադարանը (Սամվել Բաղինյան,Հովսեփ Նալբանդյան,Զառա Արամյան,Աբգար Ափինյան,Ավետ Աշոտյան,Վարուժան Մանուկյան ,Գոռ Մարտիրոսյան,Իվան Մովսիսյան և այլն):

6. Ինչ կարդալ ,խորհուրդ ընթերցողին- Առցանց տարբերակով ՝ դերասանները,գրողները,գրականագետները ,հրատարակչությունների ներկայացուցիչներիը խորհուրդ են տալիս ինչ գիրք կարդալ  ընթերցողներին ` խրախուսելով ընթերցանությունն  ու գրքային ճաշակ ձևավորելուն:

3.Ընթերցանության մեկամսյակ — <<Սասնա ծռեր>> կամ <<Սասունցի Դավիթ>>: Այս ծրագրի շրջանակներում ընթերցվում են հատվածներ <<Սասնա Ծռեր>> էպոսից, որին իրենց մասնակցությունն ունեցան՝  Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի, Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի , Գոյ թատրոնի, Պատանի հանդիսատեսի թատրոնի, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի,Կամերային թատրոնի սիրված և ճանաչված դերասան-դերասանուհիները   (Տաթև Ղազարյան, Վաչե Երիցյան, Սևակ Հարությունյան,Ավետիս Ափոշեան, Ալա Ավետիսովա, Արամ Հարությունյան, Հենրիխ Պետրոսյան,Անահիտ Բաբելյան,Վարդուհի Էլբակյան,Շուշան Ղազարյան,Զարուհի Խաչատրյան,Ներսես Մարկոսյան): Ուսումնասիրել հայկական էպոսը՝ նշանակում է փորձել հասկանալ նրա հիմքում ընկած աշխարհաստեղծման համակարգը և վերականգնել հնագույն հավատալիքների ընդհանուր պատկերը, նրա ներքին նպատակային ուղղվածությունը:

4. Հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ,ինչպես նաև նշանավոր այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարում  տարբեր երաժշտական օջախների սաների մասնակցությամբ ողջ ամսվա ընթացքում:

One thought on “ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՆ ԱՌՑԱՆՑ.

  • 16.09.2021 at 03:55
    Permalink

    BTC may be the latest or last chance to get rich in this era. It will reach $200000 next year or the next year.

    Think about only $2 a few years ago. Come to the world’s largest and safest virtual currency exchange to reduce the handling fee. Don’t miss the most important opportunity in life

    https://hi.switchy.io/5dyf

    Reply

Թողնել պատասխան Dannyadora-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով