Սայակա Մուրատա- <<Կոնբինիի մարդը>>

⇑ Փոքրիկ, սակայն հրաշալի պատմություն այն մասին, թե ինչպես է մարդու ներքին ներդաշնակությունը կասկածի տակ դնում և ոչնչացնում ոչ թե նա ինքը, այլ միջավայրը, որն ապրում է կարծրատիպերով: Սայակա Մուրատան իր հերոսին ներկայացնելու շատ հետաքրքիր դիտանկյուն է ընտրել: Սովորաբար վեպերը կառուցվում են հենց այդ ներդաշնակության որոնումների և ի վերջո գտնելու սկզբունքով: Ճապոնացի հեղինակը, սակայն, պատմում է մի աղջկա մասին, որն իրեն լավ է զգում սեփական մաշկի մեջ, քանի դեռ չի բախվում հասարակության անըմբռնողությանը: Մարդիկ չեն կարող հասկանալ, թե ինչու է նա մենակ ապրում, ինչու չի գտնում մշտական աշխատանք, իսկ նա իր հերթին չի հասկանում՝ ինչպես իրեն պահի, որ արդարացնի ընտանիքի և ընկերների ակնկալիքները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով