Հայոց ՓԱՌԱՎՈՐ թագուհիներ…

Մեզանում ընդունված է խոսել հիմնականում հայ թագավորների մասին։ Իսկ թագուհիների վերաբերյալ տեղեկատվությունը այնքան էլ շատ չէ։
Ըստ վկայությունների՝ մեզ ծանոթ մոտ 150 թագուհիներից 104-ը հայ էին,10-ը՝ ֆրանսիացի, 9-ը՝ հույն, 8-ը՝ պարթև, 6-ը՝ հռոմեացի, 6-ը՝ պարսիկ, 4-ը՝ վրացի, 2-ը՝ ալան, 1-ը՝ ասորի, 1-ը՝ մոնղոլ:Բոլորը չեն, որ գիտեն Անահիտ, Արկանա, Արարանսա, Աշխեն, Նաիրա, Թարիրիա, Բագենա, Սուսարատու, Ռուսաինա, Ուրանիա, Ծիրանե, Ասարադոնիա, Սաթենիկ, Տիգրանուհի, Զբել, Զարուհի, Զաբել, Էրատո անուններով հայ թագուհիներին:  

                                                    

ՆՎԱՐԴ…

Հայ մատենագրության մեջ գրառված Առաջին Հայկյանների շարքում միակն Արա Գեղեցիկն է, ում կինը վկայված է անվանապես: Պատմահոր մատյանում նա հիշատակվում է իբրև Արա Գեղեցիկի «սիրելի կին», որի անունը Նվարդ(Նուարդ) էր: Արա գեղեցիկին հարավում իշխող Շամիրամն առաջարկում է իր ձեռքն, և թագավորությունը: Արան չի համաձայնում Շամիրամին հավատարիմ մնալով իր կնոջը՝ Նվարդին: Շամիրամը վիրավորված, բայց նաև նրան սիրահարված դիմեց պատերազմի և գրավեց նրա երկիրը՝ Այրարատը: Պատերազմում զոհվում է Արան: Այնուհետև Շամիրամը կառուցեց մեծ ամրոց` Վանա բերդը, որը կոչվեց Շամիրամակերտ: Նա կատարեց բազում նշանավոր գործեր թողնելով արձանագրություններ դրանց մասին: Նա Արա գեղեցիկի և Նվարդի որդուն` Կարդոսին դարձրեց Հայաստանի կառավարիչ: Նվարդը հայոց ազգապատման մեջ հիշատակված է, որպես առաջին մեծ տիկին:

                                                Նուարդ հայոց թագուհու և ասորաց թագուհի Շամիրամի հանդիպումը

 

ԶԱՐՈՒՀԻ…
Ք.ա. VII դարի վերջերին Վանի թագավորությանը փոխարինելու եկավ Հայկազուն Երվանդականներին պետությունը, որի ամենավառ ներկայացուցիչն էր Տիգրան Երվանդյանը: Պատմությունը պահպանել է ոչ միայն տիկնոջ անունը, այլ նաև որոշ տեղեկություններ նրա մասին: Ըստ Մովսես Խորենացու Մարաստանի Աժդահակ թագավորը խնդրել էր Տիգրան Երվանդանի քույր Տիգրանուհու ձեռքը, որն էլ դարձել էր Մարաստանի թագուհի: Որոշ ժամանակ անց Աժդահակին սկսեց անհանգստացնել Տիգրան Երվանդյանի և պարսից արքա Կյուրոսի մտերմությունը, որը կարող էր դաշինքի վերածվել իր դեմ: Աժդահակը փորձում է Տիգրան Երվանդյանի դեմ օգտագործել նրա քույր Տիգրանուհուն` ասելով, թե իբր Տիգրանի կինը` Հայոց թագուհի Զարուհին, նախանձելով Տիգրանուհու փառքին, ձգտում է գրավելու նրա տեղը: Տիգրանուհին, որ հայտնի էր իր խոհեմությամբ, գաղտնի տեղեկացնում է եղբորը Աժդահակի նենգ մտադրության մասին: Տիգրանի և Աժդահակի բախումն, ի վերջո ավարտվում է մենամարտով, որում Տիգրան Երվանդյանը սպանում է Աժդահակին: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի, երբ Տիգրանը իբրև Կյուրոսի դաշնակից, մասնակցում էր Մարաստանի դեմ մղած նրա պատերազմներին, ամուսնու կողքին պատերազմում էր նաև Զարուհին: Կյուրոսը, որպես պարգև, Տիգրան Երվանդյանին տալիս է կնոջ զարդ և խնդրում փոխանցել կնոջը, «քանի որ արիաբար մասնակվել էր պատերազմին ամուսնու հետ միասին»:

ԷՐԱՏՈ…
Մասնավորապես հայտնի են Արտաշես I-ի կին Սաթենիկը, Տիգրան II Մեծի կանանցից երկուսը` Սոսեմը և Կլեոպատրան, Տիգրան IV-քույր և գահակից Էրատոն: Հայկազուն-Արտաշեսյանների վերջին գահակալը դարձավ Էրատոն: Նա մեր պատմության մեջ միակ է, որ գահ է բարձրացել երեք անգամ: Էրատոյի կենսագրություններից շատ քիչ բան է հայտնի: Հայտնի չէ նրա ծննդյան թվականը: Նա Տիգրան III արքայի դուստրն էր, ով իր հոր Արտավազդ II-ի հետ գերվել է Ք.ա. 34 թ. և մինչև Ք.ա. 20 թ. պատանդ եղել հռոմեացիների մետ: Այդ թվականին վերադառնալով ` նա դարձել էր Մեծ Հայքի թագավոր ` փոխարինելով եղբորը: Նաև հայտնի չէ, թե որտեղ է ծնվել Էրատոն ` Հռոմո՞ւմ, թ՞ե Հայաստանում: Հայտնի չէ, թե ինչու եղբայրն ու քույրն միասին հռչակվեցին գահակից: Պատմագիտության մեջ կարծիք է հայտնվել, թե նրանք եղել են խորթ քույր և խորթ եղբայր: Տիգրա IV-ը և Էրատոն հատել են համատեղ դրամներ, որոնց վրա կան երկուսի պատկերները և անունները: Այդ դրամների մի երեսին կարդում ենք Տիգրան IV-ի տիտղոսը ` «արքայից արքա Տիգրանի», իսկ մյուս երեսին `«Տիգրան արքայի քույր Էրատոյին»: Սակայն Քրիստոսի ծննդյան 1թվականին` Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ , Տիգրան IV զոհվեց: Էրատոն հրաժարվեց գահից: Այդ թվականը պատմագիտության մեջ համարվում է Հայկազուն-Արտաշեսյանների հարստության անկման տարի, բայց ավելի ուշ Էրատոն մեկ անգամ ևս գահ կբարձրանա, բայց միանձնյա:

ՓԱՌԱՆԶԵՄ…
Մեծ Հայքի Արշակունյանց թագավորության ամենահայտնի թագուհին Փառանզեմն է` Արշակ II-ի կինը: Նա Սյունյանց նախարարկան տոյմից էր` դուստրն Անդուկ (Անտիոք) Սյունիի, որը IV դարի հայ իրականության ակնառու դեմքերից մեկն էր: Օրիորդ Փառանզեմը « շատ հռչակված էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ»: Նա ամուսնանում է Արշակ II արքայի եղբորորդի Գնել Արակունու հետ, կազմում նրա հատ փոխադարձ սիրով ստեղծված տնտանիք: Նրան սիրահարվում է Գնելի հորեղբորորդին` Տիրիթի, որն էլ դավեր է նյութում Գնելի դեմ: Նա կարողանում է թագավորին համոզել, թե Գնելը պատրաստվում է գրավել մեծ Հայքի գահը, որն էր պատճառ է դառնում, որ թագավորին հանձնարարի սպանել նրան: Փառանզեմն ականատես եղավ ամուսնում դեմ կատարվեծ դավադրությունը: Սիրող կինը փորձեց փրկել իր ամուսնուն` դիմելով կաթողիկոսի միջնորդությունը: Սակայն Արշակ II- կանգ չառավ անգամ Ներսես Մեծի միջամտության պարագայում: Արշակ II արքան սպանեց իր եղբորորդի Գնելին, ապա ամուսնացավ նրա այրի Փառանզեմ Սյունու հետ: Փառանզեմ թագուհին Արշակ II-ին և Հայոց աշխարհին պարգևեց մի որդի ` արքայազն Պապին, որը նրա դաստիրակության շնորհիվ դարձավ մեր պատմության ամենաերևելի դեմքերից մեկը: 368 թվականին Արշակ II-ը բանտարկվեց և վախճանվեց Անհուշ բերդում: Շապուհը փոձեց խաբեությամբ գերել նաև Փառանզեմ թագուհուն և հրավիրեց Պարսկաստան: Սակայն հեռատես թագուհին չհավատաց Շապուհին և չնդունեց նրա հրավերը: Ավելին` երկիրը պարսկական նվաճումից պաշտպանելու նպատակով նա զորքով ամրացավ անմատչլի Արտագերս ամրոցում, ուր տեղափոխվեց նաև արքունի գանձարանը: Արտագերսի պաշտպանության 15-րդ ամսում սկսված համաճարակի պատճառով պարսիկները կարողացան տիրել ամրոցին: Փառանզեմ թագուհին գերվեց: Շապուհ II-ը, տանջանքների ու անարգանքի ենթարկվելեվ, հրապարակային մահապատիժ ենթարկեց թագուհուն:

 

ԽՈՍՐՈՎԱՆՈՒՅՇ...
Աշոտ III Ոզորմածը (953-977թթ.) Անիի հիմնադիր-տիրակալն ուներ նույնչափ ստեղծագործ ու բարերար կողակից` Խոսրովանույշ թագուհին որը, ևս մեր պատմության մեջ անմահացավ իր շինարարական մեծագործություններով: Աղբյուրների համաձայն `նա 957 թվականին հիմնեց Սանահինի վանական համալիր Սբ Ամենափրկիչ եկեղեցին, որի կառուցումն ավարտվեց 966 թվականին: Երկրորդ խոշոր հիմնարկեքը Խոսրովանույշ թագուհին կատարեց Սանահինի կառուցումից տասը տարի անց: Նա 976թվականին հիմնեց Հաղպատի վանական համալիրի առաջին և խոշորագյուն եկեղեցին` Սուրբ Նշանը: Շինարարությունը տևել է բավականին երկար ` մինչև 991 թվականը: Հաղապատի վանական համալիրին ևս վիճակված էր դառնալու միջնադարյա Հայաստանի հոգևոր-գիտակրթական կարևորագույն կենտրոններից մեկը: Հաղապատի վանական համալիրի կառուցմանը զուգահեռ Խոսրվանույշ թագուհին նախաձեռնեց և իրականացրեց մեկ այլ մեծ աշխատանք: 972 թվականին նա վերանորոգեց Սևանա կղզու վանական համալիրը: Ահա այսպիսին էր Անիի առաջին տիրուհին ` շինարար, ստեղծագործ և բարեշնորհ Խոսրովանույշ թագուհին:

ԿԱՏՐԱՆԻԴԵ ΙΙ
Մեր թագուհիների շարքում ուրույն տեղ է զբաղացնում Կատրանիդե II-ը` Գագիկ I-ի տիկինը: Նա ծնվել է մեծացել էր արքայական ընտանիքում, դուստրն էր Սյույնաց արքա Վասակ I-ի և թագուհի Շահանդուխտ II-ի, որի արժանավոր ժառանգը եղավ նաև իր մեծագործություններիով , երբ դարձան Անիի մեծ տիրուհին: 1001 թվականին ավարտվում է Անիի Կաթողիկե Մայր տաճարի կառուցումը: Ավանդազրույցի համաձայն ` գործն ավարտին հասցնելու համար թագուհին չի խնայել նույնիսկ իր հարսանեկան օժիտն ու նվերները: Դեպի երկինք բարձրացող վեհաշուք կառույցն իրականություն դաևձավ հանճարեղ ճարտարապետ Տրդատի ջանքերով: Անիի Կաթողիկե Մայր տաճարը դարձավ մայրաքաղաքի գլխավոր զարդերից մեկը: Անիի Մայր տաճարի հարևանությամբ ժամանակին կանգուն էր մի դամբարան, որի ավերակներն այսօր էր կարող են տեսնել մեծ մայրաքաղաքի այցելուները: Կատրանիդե II մեծ թագուհու դամբարանն է դա, որին արքունիքն ու ժողովուրդը շուքով հուղարկավորվեցին իր կառուցած հրաշակերտ տաճարի կողքին:

                                                                Կատրանիդե թագուհուին՝ ըստ Լիլիթ Կարճիկյանի

ԹԱՄԱՐ…
Բագրատունյանց դարաշրջանի կրտսեր թագավորություններից ամենաընդարձակը և հզորը Վասպուրականի Արծրունյնաց պատությունն էր, որ 908 թ.Գագիկ Արծրունին (908-943 թթ., որպես իշխան կառավարել է 904 թվից) հռչակվեց անկախ: Հայտնի չէ Գագիկ Արծրունուն առաջին կնոջ անունը, որը Գրիգոր Աբուհամզա իշխանի դուստրն էր: Արքայի երկրորդ կինը դարձավ Սմբատ I արքայի եղբայր Շապուհ Բագրատունու դուստր Թամարը, որը հայտնի է նաև Մլքե անվամբ: Դատելով փաստերից ` Մլքե թագուհին մեծ մասնակցություն է ունեցել թագավորության կառավարման կյանքում: Նա 912 թվականից առաջ Վարագա ուխտի մեջ կառուցել է Սբ Աստվածածին եկեղեցին: Վարագա Սբ Աստվածածնին Գագիկ Արծրունին կարգրադեց սկսել հայ ճարտարապետության գոհարներից մեկի`Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու կառուցման աշխատանիքները, որոնք տևեցին վեց տարի: ճարտարապետը հանճարեղ Մանուելն էր: 921 թվականին եղեղեցին օձվեց մեծ հանդիսավորությամբ: Թամար թագուհին հայագիտության մեջ նշանավոր է հատկապես իր անվանբ հայտնի դարձած ձեռագիր ավետարանով, որը պատկերազարդվել է դեռևս 862 թվակնին: Բարձրարժեք մանրանկարներով ձեռագիրը գողացվել է Վարագա վանքից: Սակայն Թամար թագուհին փրկագնել է այն 922 թ. և նվիրել վանական համարիլում իր իսկ կառուցած Սբ Աստվածածին եկեղեցուն: «Մլքե թագուհու Ավետարանն» ունի 464 մագաղաթյա թերթ և գրված է մեսրոպյան բոլորանկյուն երկաթագրով: Այն մինչ օրս հայտնի ամենհին պատկերազարդ հայերեն Ավետարանն է: Ցավեք հայտնի չէ, թե մինչև երբ է ապրել Թամար թագուհին: Բերված կոնդակից տեղեկանում ենք, որ նա երեք տարի պահեց ամուսնու մահվան սուգը: Անկախ նրա մարմնավոր կյանքի ավարտի թվականից,հիասքանչ թագուհու հիշատակն ապրում է այսոր ` կապվելով ամենավաղ պատերագրված հայերեն Ավետարանին ` Վարագա Սբ Աստվածածնին, իսկ նրա Դիմաքանդակն Աղթամարի Սբ Խաչին անընդատ վայելում է Վանա ծովակի հրաշքը:

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ΙΙ

Սմբատ I Սյունի արքայիկինը` Շահանսուխտ I թագուհին, դուստրն էր Աղվանից Սևադա իշխան: Նա նվիրեց Տեղ գյուղը Տաթևի վանքին 998 թ. , 1000թ. կառուցեց Որոտնավաքը , ուր և թաղված է ինքը: Թագուհու մահվանից հետո ` է 1006թ. նրա որդի Սևադան վանքը հարստացրեց նոր շինություններով: Սյուկնյաց հաջորդ թագուհին Շահանդուխտ II-ն է` Գրիգոր I Սյունի արքայի կինը: Նա Աղվանից արքա Սահակ Սևադա II-ի և թագուհու դուստրն էր: Շահանդուխտ II թագուհին կարևոր դերակատարում է ունեցել Սյունյաց թագավորության քաղաքական կյանքում: Նա, ինչպես նշվեց , Գրիգոր I Սյունի արքայի կինն էր, որն անզավակ մահացավ 1072 թվականին: 1086 թ. Շահանդուխտ թագուհին իր քույր Կատայի հետ կառուցում է Վահանավանքի Սբ Աստվածածին տաճարը, որտեղից գտնվել է նրանց արձանագրությունը: Նույն` 1018 թվականին Շահանդուխտ թագուհին, նրա եղբայր Սենեքերիմ արքան և քույր Կատան իրենց մոր հիշատակը հավերժացնող գեղաքանդակ խաչքար են կանգնեցնում Վահանավանքի տաճարի արևելյան սարալանջին:

ԶԱՊԵԼ I…

1210 թվականին Լևոն Մեծագործի երկրորդ կինը Դարձավ Սիպալը , որը Կիպրոսի արքա Ամորի Լուսինյանի և Իզաբելլա Պլանտագենտի դուստրն էր: 1215 թվականին նրանից ծնվեց արքայուդստր Զապելը, որին վիճակված էր դառնալու մեր պատմության ամենաականավոր թագուհիներից մեկը: 1219թ մայիսին 72 տարեկանում վախճանվեց Լևոն Մեծագործը: Կտակի համաձայն` նրա մարմինն ափոփվեցՍիսի Սուրբ Էջմիածին եկեղեցում,իսկ կտակեց 4-ամյա դստերը ` նշանակելով խնամակլներ Ատան պայլին , կացողիկոս Հովաննես VI Սսեցուն և սպարապետ Կոստանիդին Հեթումյանին: 1222 թ Կիլիկիայի հայ ավագանու ժողովը որոշեց Զապելին ամուսնացնել Անտիոքի դքսւթյան 17- ամյա թագաժառանգ Ֆիլիպի հետ` պայմանով, որ վերջինս թագավությունը վարի հայկական օրքոնքներով և հարգի հայոց եկեղեցու դավանանք ու իրավունքները: Նրանցից ծնված զավակպատք է ժառանգեր և’ Կիլիկո, և’ Անտիոք գահը: Յաթնամյա Զապելի ամուսնությունը, հասկանալիորեն, միայն անվանական էր: Մանկահասակ թագուհու համար կարևոի հանգամանք է, որ Ֆիլիպի մայրը հայուհի էր: 1225 թ հայոց ավագանու ղեկավար Կոստանդին Հեթումյան սպարապետը բանտարկեց Ֆիլիպին: Սա, անշուշտ, ծանր հոգեբանական հարված էր 10-ամյա թագուհու համար, որին պետք է հաջորդեր նորը: 1226 թ հայ ավագանու նոր ժողովը վճռեց Զապելին ամուսնացնել Կոստանդին Հեթումայնի մանկահասակ որդի Հեթումի հետ: Թագուհին ըմբոստացավ ու փախավ մոր ազգականներինմոտ, ինչը, սակայն, խնդիրը չփոխվեց: Սպարտապետը զինված ուժերով վերադարձրեց Զապելին և նրա ու Հեթում I-ի ամուսնությամբ հիմք դրվեց Հեթումյան արքայատանը: Հեթում արքան և Զապել թագուհին հատուկ ուշադրություն դարձրին երկրի հոգևոր և կրթական կյանքին: Նրանց հրամանով հիմնվեցին նոր վանքեր, նորոգվեցին հները: Վանքերին կից գործում էին վարժարաններ ու դպրատներ: Արքունիք հրավիրվեցին գիտնականներ ու արվեստագետներ: Բացառիկ բարձունքի հասավ հայկական մանրանկարչությունը: Հեթում արքան և Զապել թագուհին ունեցան երեք որդի, որոնցից Լևոն III-ը 1270թ. ժառանգեց Կիլիկիո թագավորության գահը: Զապել թագուհին մահացավ 1252թ. հունվարի 22-ին և թաղվեց Դրազարկի թագավորական դամբարանում:

ԱՆՆԱ..
Կիլիկյան Հայաստանի գահին Զապել թագուհու արժանավոր հաջորդը եղավ նրա որդի Լևոն III-ի կինը` Աննա թագուհին: Իբրև թագուհի` նա իր նախորդի նման աչքի ընկավ մեծ բարեգործություններով, երկրի ու ժողովրդի հանդեպ հատուկ հոգածությամբ: Հայկական ձեռագրերի հիշատակարաններում թագուհին հիշվում է իբրև գիտության ու մշակույթի հովանավոր, ձեռագրերի պատվիրատու: Կեռան թագուհին ամենաբազմազավակ Հայոց թագուհին է: Լևոն III-ը և Աննա թագուհին, համատեղ ապրելով 23տարի, ունեցան 15երեխա` 8որդի և 7դուստր: Ականավոր թագուհին մահկանացուն կնքեց 1285թվականին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով