Մարդիկ ,որ ԱՊՐԵՑԻՆ ԱՅՐՎԵԼՈՎ. ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ…

Դաշտենցը կատակների սիրահար էր : Շատ անգամ է մտերիմ ընկերների շրջանում արել Ավետիք Իսահակյանի Իրինդ հրավիրելու պատմությունը , և այդ կապակցությամբ զավեշտալի դեպքերի մի ամբողջ շարք: Մենք ծիծաղում էինք, ինքը մնում էր լուրջ , և առաջ տանում խոսքը `բավարարված իր իսկ արած պատմությանը մեր ենթարկվելու հաճույքին: Պատմում էր նաև ,թե ինչ ծանր ապրումներ է ունեցել 1987-ին ,երբ Մոսկվայի դասընկերներից երկուսը ,նպատակ ունենալով խաղալ իր հոգու հետ ,ականջին շշնջում են ,թե անգլերեն և գերմաներեն սովորողները կասկածի տակ են առնված: Ցերեկները տեղը չի գտնում ,գիշերները քունը փախչում է աչքերից : Ինչ պարապմունք,ինչ այլ զբաղմունք…Մի օր սիրտը բացում է պրոֆ. Արշալույս Արշարունու առաջ: Նա էլ որոշում է խոսել Ֆադեևի հետ, բայց այդ մասին ոչինչ չի ասում Դաշտենցին: Դրա հաջորդ օրը հանրակացարանի դռանը կանգնում է մի մեքենա ,և մեքենայի հետ եկած մի մարդ մտնում է Դաշտենցի սենյակն ու արտաքուստ քաղաքավարի ,բայց ինչպես իրեն է թվում `չոր ու պաշտոնական ,բավականաչափ խիստ ձայնով առաջարկում է հետևել իրեն: Ճարն ինչ: Պետք է գնար : ՈՒր են տանում չգիտեր: Կծկվել էր մեքենայի մի անկյունում և իր օրն էր ողբում ` մնաս բարով բանաստեղծություն ,գնաս բարով կյանք…       Մեքենան կանգ է առնում և իրեն ուղեկցում են մի առանձնասենյակ :Գրասեղանի մոտ նստած ռուս մարդը ժպտում է սիրալիր և առաջարկում նստել: Կապույտ աչքերով մարդը շարունակում է ժպտալ,հետաքրքրվում է ,թե ինչպես են անգլերենի դասերը , գովեստի խոսքեր է ասում, որ մի հայ երիտասարդ եկել-հասել է Մոսկվա ` անգլերեն սովորելու: Հարցնում է ` միայն դասերով է զբաղված,թե մեկ-մեկ բանաստեղծություն է գրում:Եվ հետո ավելացնում է ,թե ինքը կարգադրել է ում հարկն է ,որ Դաշտենցին նյութական աջակցություն ցույց տան: Բարձրանում է տեղից, սեղմում հայ երտասարդի ձեռքը,ուղեկցում է մինչև դուռը և ասում, որ երբ նեղ օր լինի ` դիմի իրեն : Դաշտենցը շփոթված դուրս է գալիս և քարտուղարուհուն կմկմալով հարցնում է , թե ինքն ում մոտ էր :

-Ֆադեևի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով