<<ՔԱՆՔԱՐԱՎՈՐ ընկեր >>-ը ` ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ…

…Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիր,
Գոյությունս գաղափարիդ վնաս չէ:
Դու քաղաքացի ես, ես գեղականցի,
Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ, վնաս չէ…

Այսպիսի մի պատմություն է պատմվում.
Ավետիք Իսահակյանը վերադառնալով արտասահմանից` իմանում է, որ իր կյանքի ամենամեծ սիրո` Շուշանիկ Մատակյանի հարսանիքին հրավիրված է եղել Ջիվանին իր խմբով: Իսահակյանը չարանում է Ջիվանու դեմ ու մի առիթով, շատերի ներկայությամբ, տեսնելով Ջիվանուն, ասում է. «Էս անուսում ռամիկն ի՞նչ գործ ունի այստեղ»: Ջիվանին վիրավորվում է և որպես պատասխան գրում «Քանքարավոր ընկեր» երգը (քանքարավոր նշանակում է տաղանդավոր):Ջիվանու որդին` Գարեգին Լևոնյանը իր հուշերում պատմում է, որ 1909-ին թվականին անվանի աշուղի հուղարկավորությանը մասնակցել են տարբեր ազգերի մեծ թվով ներկայացուցիչներ։ Այդ օրերին «Դաշնակցության» գործով Մետեխի բանտում գտնվող Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, երբ հուղարկավորության թափորն անցնում էր բանտի մոտով, վանդակապատ պատուհանից վերջին հրաժեշտն են տվել մեծ աշուղին՝ թաշկինակները թափահարելով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով