Աշնանային ընթերցանություն.գրքեր…

Էրիխ Մարիա Ռեմարկ <<Երեք ընկեր>>

«Երեք ընկեր» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպերից է՝ առաջին անգամ հրատարակված 1936թ.։ Գործողությունները տեղի են ունենում 1928 թվականին, Գերմանիայում։ Երեք ընկերները՝ Ռոբերտ Լոկամպը, Օտտո Կեստերը և Լենց Գոտֆրիդը աշխատեցնում են մեքենաների վերանորոգման արհեստանոցը։ Գլխավոր հերոսը՝ Ռոբին հանդիպում է հմայիչ Պատրիսիա Հոլմանին։ Տարբեր ճակատագրերի տեր այս մարդիկ սիրահարվում են միմյանց: Վեպը պատմում է նրանց սիրո մասին այդ տարիների ճգնաժամի հորձանուտում:

 

Ջոն Բոյն << Զոլավոր գիշերազգեստով տղան>>

Պատմության գլխավոր հերոսը գերմանացի տղա Բրունոն է, որն իր ընտանիքի հետ անհոգ ապրում էր Բեռլինի` իրենց հինգհարկանի գեղեցիկ տանը: Նրա հայրը բարձրաստիճան նացիստական չինովնիկ է։ Մի անգամ Բրունոն գալիս է տուն և պարզում, որ սպասուհի Մարիան իրերը տեղավորում է ճամպրուկի մեջ, քանի որ հոր՝ բարձր պաշտոն ստանձնելու պատճառով ընտանիքը ստիպված է լինում տեղափոխվել Օսվենցիմ: Նոր վայրը Բրունոն չէր հավանում, նա կարոտում էր իր ընկերներին, իր տունը, ցանկանում էր խաղալ իր ընկերների հետ, բայց ոչ այդտեղ: Բրունոն գնում է ուսումնասիրելու տարածքը, որ տեսել էր պատուհանից: Նոր տան հարևանությամբ Բրունոն հայտնաբերում է տարօրինակ ագարակ՝ արտասովոր մարդկանցով: Մարդիկ այստեղ մշտապես գիշերազգեստով են, իսկ վերջիններիս վրա էլ ինչ-որ անհասկանալի թվեր են։ Եվ, չգիտես` ինչու, հին զգեստները մեծ վառարաններում են այրում, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ վառարանային խողովակներից դուրս էին գալիս ծխի ահռելի քուլաներ։

Էթել Լիլիան Վոյնիչ <<Բոռ>>

Լինելով ռուս գրող Կռավչինսկու հետ ունեցած շփման ազդեցության տակ և կարդալով իտալական հայրենասերների կենսագրությունը գրել է «Բոռ»ը։ Նա ստեղծել է իր հերոսի՝ Արթուր Բերտոնի պատկերն ու բնավորությունը։ Նույն կեղծանունն ուներ հույն հայտնի փիլիսոփա Սոկրատեսը։ 1897 թվականին «Բոռ»ը հրապարակվում է ԱՄՆ-ում և Անգլիայում։ Հաջորդ տարի, Ռուսաստանում է հայտնվում ռուսերեն թարգմանությամբ, որտեղ ունենում է մեծ հաջողություն։ Ավելի ուշ գիրքը բազմիցս հրատարակվել է տարբեր լեզուներով։

1928, 1955, 1980 թվականներին Էթել Վոյնիչի վեպի հիման վրա նկարահանվել է «Բոռը» ֆիլմը։

 

Գաբրիել Գարսիա Մարկես   <<Նահապետի աշունը>>

վեպը գրվել է անփոխարինելի բռնապետի նախատիպով, որն իշխանությունում էր ավելի քան 100 տարի, վեպում կան որոշ իրական կերպարներ, Լատինական Ամերիկայի ղեկավարներից՝ Խուան Վիսենտե Գոմես (Վենեսուելա), Խերարդո Մաչադո և Ֆուլխենսիո Բատիստա (Կուբա) և ուրիշներ։ Վեպը գրոտեսկային ձևով պատմում է նահապետի կյանքի մասին՝ Լատինական Ամերիկայի բռնապետ նախագահի, որն, ըստ էության, բոլոր գոյություն ունեցող իրական բռնակալների ընդհանրացված կերպար է։ Նախագահի կյանքի պատմությունը բաղկացած է բազմաթիվ բամբասանքներից, պատմություններց, լեգենդներից, որոնք, իբրև տեղի են ունեցել նրա հետ: Բայց հեղինակը հաճախ հակադրում է այս տեղեկությունները միմյանց հետ, և ակնհայտ է, որ նա ինքն էլ չգիտի, թե ինչն է ճշմարիտ, և ինչը հորինվածք:

Գուստավ Յանոուխ  <<Զրույցներ Կաֆկայի հետ>>

Գիրքը ներկայացնում է 20–րդ դարի եվրոպական գրականության ամենամեծ գրողներից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի հետ Յանոուխի զրույցներն ու հիշողությունները: Գուստավ Յանոուխը (1903–1968), որ հայրենի Չեխիայում հայտնի էր իբրև երաժշտագետ, գրական աշխարհում բացառիկ հեղինակություն սկսեց վայելել՝ հրատարակելով Կաֆկայի մասին հիշողությունների այս գիրքը (1951, 1968): Այն դիմացավ ժամանակների քննությանը և այսօր համարվում է Կաֆկայի կյանքի և ստեղծագործության մասին պատմող տասնյակ լավագույն գրքերից մեկը:

 

Դենիել Քիզ  <<Ծաղիկներ Էլջերնոնի համար>>

վեպը նախապես գրվել է իբրև պատմվածք 1959 թվականին և արժանացել «Հյուգո» մրցանակի՝ որպես լավագույն պատմվածք: 7 տարի անց Քիզն այն վերածեց վեպի: Ժանրային այս փոխակերպումն ընդհանրական առումով չի փոխել ստեղծագործության էությունը, բայց անգրագետից հանճար և հանճարից անգրագետ գիտափորձը վիպական տարածության մեջ է՛լ ավելի տպավորիչ է իր մանրամասներով:

 

Ջոջո Մոյես <<Ես մինչ քեզ>>

Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վարկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:

Էրիխ Մարիա Ռեմարկ <<Արևմտյան ճակատում նորություն չկա>>/ <<Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է>>

Գրքի ամենասկզբում Էրիխ Մարիա Ռեմարկն ասում է. «Այս գիրքը ո’չ մեղադրանք է, ո’չ էլ ապաշխարանք, առավել ևս՝ այն արկածախնդրություն չէ, քանի որ մահն արկած չէ նրանց համար, ովքեր կանգնել են դրա դիմաց: Սա պարզապես մի փորձ է՝ պատմելու մի սերնդի մասին, ովքեր եթե անգամ խուսափել են, միևնույնն է, ջախջախվել են պատերազմից»:

Վեպը պատմում է գերմանացի զինվոր Փոլ Բաումերի մասին, որն Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ իր ուսուցչի դրդրմամբ միանում է գերմանական բանակին։ Բաումերն այստեղ հանդիպում է մի զինվորի` Ստանիսլաուս Կատզինսկուն՝ Կատին, որն էլ դառնում է Փոլի ուսուցիչն ու խրատներ տվողը։ Գիրքը չի կենտրոնանում հերոսական պատմությունների վրա, այլ ներկայացնում է այն դաժան պայմանները, որում հայտնվում են զինվորները։

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով