նոր գրքեր ԱՆՏԱՐԵՍԻՑ.

Կենդանի մեռյալը | Վլադիմիր Օդոևսկի

Հեղինակ Վլադիմիր Օդոևսկի
Թարգմանություն Գուրգեն Խանջյան
Հրատարակչություն Անտարես
Մատենաշար Բաբելոնյան գրադարան
Կազմ Կոշտ
Տարեթիվ 2022
Էջեր 176
Ֆորմատ 148×210 մմ
Լեզու Հայերեն

«Կենդանի մեռյալը». Վլադիմիր Օդոևսկին տասնիներորդ դարի ռուսական ֆանտաստիկ գրականության երևելիներից է: Նա այն ռոմանտիկ գրողներից է, որոնք ֆանտաստիկ գրականություն բերեցին փիլիսոփայական միտքը: Օդոևսկու գրականությանը բնորոշ է նաև անխնա երգիծանքը, որով նա մերկացնում է իր ժամանակի չինովնիկության իրական՝ արատավոր դեմքը: Այս ժողովածուում հավաքված են հեղինակի ամենանշանակալից ստեղծագործությունները:

Սիլիհտարի պարտեզները | Զապել Եսայան

Հեղինակ Զապել Եսայան
Հրատարակչություն Անտարես
Մատենաշար Բաբելոնյան գրադարան
Կազմ Կոշտ
Տարեթիվ 2022
Էջեր 272
Ֆորմատ 110×170 մմ
ISBN 978-9939-76-797-0
Լեզու Հայերեն

Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» ինքնակենսագրական վեպը հեղինակի կենդանության օրոք հրատարակվել է երկու անգամ՝ 1935թ. Երևանում և 1939 թ. Կահիրեում: Դրանցում առկա են բնագրային բազմաթիվ տարբերություններ, վրիպակներ: Ներկա հրատարակությունն իրականացվում է դրանց մանրակրկիտ համեմատությամբ և համադրությամբ, շտկվել են բոլոր վրիպակներն ու անհարկի միջամտությունները:

Նվիրվում է Զապել Եսայանի ծննդյան 140- ամյակին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով