Գրադարանային համագործակցության կամուրջները լայնանում են 📚✨
Արարատի մարզային գրադարանը հյուրընկալեց Գեղարքունիքի մարզային գրադարանի գրադարանավարներին՝ տնօրեն Մարիամ Համբարձումյանի գլխավորությամբ՝ ճանաչողական այցի և փորձի փոխանակման նպատակով։
Հանդիպումը հագեցած էր հետաքրքիր քննարկումներով, նոր գաղափարներով ու մշակութային համագործակցության ծրագրերով։
Այնուհետև միասին այցելեցինք Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն, որտեղ դիտեցինք «Մանուշյան» ներկայացումը։
Պատմության, հայրենասիրության և նվիրվածության մասին այս հզոր բեմադրությունը մեծ ազդեցություն թողեց բոլորիս վրա՝ նորից հիշեցնելով ազգի հերոսների անսահման նվիրումը։






