#Ընթերցող_գրող_հանդիպում

📚Արարատի մարզային գրադարանում հյուրընկալեցինք Լիլիթ Ալթունյանին՝ մանկական պատկերագրքերի հեղինակ- նկարազարդող, անիմացիոն ռեժիսոր և գրաֆիկ արտիստ։
✨Հանդիպումն ընթերցողների հետ անցավ հեքիաթային ու գունավոր մթնոլորտում։
✨Երեխաները ծանոթացան Լիլիթ Ալթունյանի ստեղծագործություններին, կարդալով հեղինակի պատությունները, տվեցին իրենց հուզող հարցերը։
🦊Միջոցառման ընթացքում բեմական ներկայացումով հանդես եկան Արարատի թիվ 4 հիմնական դպրոցի տարրական դասարանի սաները՝«Կապույտ աղվեսը», «Երաժիշտ հրեշը» և «Խավարի թագավորը» գրքերի հիման վրա։
✨Նրանք մեծ սիրով ու ոգևորությամբ մարմնավորել էին Լիլիթ Ալթունյանի հեքիաթային կերպարները։
🖇️Հանդիպումը կայացավ գրադարանավարի, դպրոցի տնօրինության և մանկավարժական անձնակազմի աջակցությամբ։
🤗Շնորհակալություն սիրելի Լիլիթ Ալթունյանին՝ մանուկների երևակայությունը հարստացնելու, գրքի աշխարհը ավելի գունավոր և սիրելի դարձնելու համար։
🖇️Շնորհակալություն նաև դպրոցի ղեկավարությանը և մանկավարժներին՝ համագործակցության ու աջակցության համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով