Նոր ազատ գրադարաններ Արտաշատ քաղաքում

🤝Արտաշատի համայնքապետարանի և Արարատի մարզային գրադարանի համագործակցության արդյունքում Արտաշատ քաղաքի այգիներում և հանրային վայրերում տեղադրվել են ազատ գրադարաններ։
📚Նոր նախաձեռնության նպատակն է խթանել ընթերցանության մշակույթը, ընթերցանությունը դարձնել հասանելի ամենուր և ստեղծել գրքերի միջոցով շփման ու գաղափարների փոխանակման միջավայր։
📖Յուրաքանչյուրը կարող է ազատ վերցնել գիրք, կարդալ այն, ապա վերադարձնել կամ փոխարենը դնել մեկ ուրիշ գիրք։ Կարող եք նաև պարզապես կիսվել ձեր գրքով՝ նվիրելով այն այս փոքրիկ գրադարանին։ Սա բոլորի համար բաց տարածք է՝ ստեղծված վստահության, փոխանակման և ընթերցանության սիրո վրա։
Որտե՞ղ գտնել՝
📍Երևանյան 10/1
📍Երևանյան այգի 13շենքի բակ
📍Օգոստոսի 23 58/8
📍Օգոստոսի 23 79/1, 79/2
📍Օգոստոսի 23/21

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով