Արտաշատ քաղաքի 2214 ամյակ

Արտաշատ՝ իմ պապերի՜, իմ ծոռների՜ հայրենիք, սիրում եմ քեզ… ❤️🏛️
✨ Արտաշատում հեքիաթը սկսվում է դպրոցից… ✨
🏫 Արտաշատի համայնքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է գեղեցիկ և արժեքային համագործակցություն՝
📖 հեքիաթագիր Արփի Մաղաքյանի,
📚 Արարատի մարզային գրադարանի և
🎓 Արտաշատի համայնքի հանրակրթական դպրոցների միջև։
🎯 Նպատակն է՝ հեքիաթի միջոցով զարգացնել աշակերտների հետաքրքրությունը իրենց քաղաքի պատմության, մշակույթի և ազգային արժեքների հանդեպ։
👑 Արփի Մաղաքյանը՝ «Տիգրան Մեծ» և «Արտավազդ արքա» ստեղծագործությունների հեղինակը, հոկտեմբերի 18-ին Արտաշատի տոնական միջոցառումների շրջանակում կհանդիպի երեխաների հետ՝ ինտերակտիվ ձևաչափով։
📚 Նախապատրաստական փուլում դպրոցներում կազմակերպվեցին ընթերցանության ժամեր և փոքրիկ բեմականացումներ՝ ուղղված հեքիաթների ու պատմական թեմաների ճանաչմանը։
🎭 Այս ընթացքում ստեղծվեցին հետաքրքիր և յուրօրինակ ներկայացումներ, որոնք մեկտեղվեցին ընդհանուր ձևաչափով՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր խմբին ներկայացնելու իր աշխատանքը և դիտելու մյուսների ելույթները։
🤝 Այդ ձևով երեխաները սովորեցին համագործակցել, լսել միմյանց, գնահատել ընկերների աշխատանքը և միասին վայելել ստեղծագործական գործընթացը։
🌿 Այս նախաձեռնությունը դարձավ կենդանի դաս՝
💖 հայրենասիրության,
🌟 թիմային աշխատանքի և
🎨 ինքնարտահայտման մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով