Մեդիագրագիտության շաբաթ

Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում այսօր Արարատի մարզային գրադարանում տեղի ունեցավ մեդիասեմինար-հանդիպում։
Այս տարի Մեդիագրագիտության շաբաթը անցկացվում է «Մեդիագրագիտությունը և պատասխանատու թվային քաղաքացիությունը» խորագրի ներքո։
Սեմինարը վարեց Media.am հարթակի փաստեր ստուգող լրագրող Օֆելյա Սիմոնյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին թվային միջավայրում տեղեկատվության ստուգման գործիքներ, կեղծ և մանիպուլյատիվ տեղեկատվության ճանաչման մեթոդներ, ինչպես նաև քննարկվեց պատասխանատու օգտատիրոջ դերակատարումը առցանց միջավայրում։
Մասնակցում էին Արտաշատ համայնքի գրադարանային համակարգի գրադարանավարները։
Հանդիպումը անցավ արդյունավետ և գործնական՝ նպաստելով գրադարանավարների մեդիագրագիտության հմտությունների խորացմանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով