
Արարատի մարզային գրադարանում անցկացվեց գրական քննարկում՝ նվիրված համաշխարհային գրականության մեծագույն հումանիստներից մեկի՝ Վիլյամ Սարոյանի 117-րդ տարեդարձին։ Քննարկումը սկսվեց ջերմ և սրտաբաց թեյախմությամբ, որը ստեղծեց մտերմիկ ու խաղաղ մթնոլորտ :

Սարոյանը՝ լույսով լեցուն, մարդասեր, պարզ, ժպտացող, կենսախինդ, խենթորեն խելացի, մանկականորեն անկեղծ և ստեղծագործող, իր խոսքով միշտ հիշեցնում է մարդկանց մեջ եղած բարության, հավատքի ու սիրո մասին։

Քննարկմանը մասնակցեցին Արարատ քաղաքի թիվ 4 դպրոցի 7-9-րդ դասարանների սովորողները, ովքեր գրադարան էին այցելել իրենց տնօրենի, փոխտնօրենի, ուսուցչի և գրադարանավարի ուղեկցությամբ։

Երեխաները կիրթ ու գրագետ կերպով ներկայացրին Սարոյանի «Մարկային կատակերգություն» ստեղծագործությունը՝ ընդգծելով նրա հիմնական պատգամը․
տեսնել լավը ամեն մարդու մեջ, գնահատել կյանքը, հավատալ սիրուն և ընդունել աշխարհը՝ նրա իրական, անկեղծ ու պարզ կերպով։

Քննարկումը դարձավ գրական հանդիպում, որտեղ Սարոյանի մարդասիրական խոսքն ու մանկան սրտով ապրելու կոչը նորից հնչեցին որպես արժեք, որ միավորում է սերունդներին։
