Իսահակյան150
Այդ օրը հյուրասիրեցինք սուրճ՝ կաթով և շաքարչորակի, ինչպես սիրել էր Ավետիք Իսահակյանը, որպեսզի յուրաքանչյուր այցելու լիարժեք զգա նրա շունչն ու ստեղծագործությունների ոգին։ 

Գրադարանը դարձավ ոչ միայն գրքերի տուն, այլև գրական ժամանցի հիասքանչ անկյուն, որտեղ ընթերցողը կարող է հանգստանալ, ընթերցել և վայելել տաքուկ ու ոգեշնչող միջավայրը։
Սա ևս ընթերցանության խթանման յուրահատուկ ձև է՝ գրքի հետ անմիջական կապ ստեղծելով։
Շնորհակալ ենք Արտաշատի Շառլ Ազնավուրի մշակույթի տան հետ համագործակցության համար. միասին մեկ հարկի տակ բերեցինք Իսահակյանի շունչն ու ոգին, վարակելով համայնքի մշակութային մի շարք օջախների սրտերը։ 
