
Արարատի մարզային գրադարանում կայացավ «Մեդիագրագիտությունը գրադարաններում» մրցույթի շրջանակում ստացված դրամաշնորհի աջակցությամբ ծրագրի երկրորդ սեմինարը։ Մասնակցեցին մարզի համայնքային գրադարանների գրադարանավարները։

Սեմինարի թեմաները ներառում էին․
• առաջինային և երկրորդային աղբյուրներ,
• տեղեկատվության ստուգում,
• արհեստական բանականության գործիքները ։

Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր՝ հաստատելով իրենց նոր գիտելիքներն ու հմտությունները։

Ծրագրի նպատակն է զարգացնել մեդիագրագիտությունը համայնքային գրադարաններում և ապահովել շարունակականություն՝

մասնակիցները իրենց համայնքներում անցկացնելու են նմանատիպ սեմինարներ՝ փոխանցելով ստացած գիտելիքը։

Շնորհակալություն մասնակիցներին ակտիվության համար։
Շարունակում ենք միասին ձևավորել տեղեկացված և մեդիագիտակ համայնքներ։


