📚✨ Կրթական օր գրադարանում ✨📚

Այգեպատի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի սովորողները գրադարանում ներկայացրին Վաչագան Սարգսյանի հեղինակած «Հնարամիտ քույրերի հեքիաթը»՝ ուսուցողական, հետաքրքիր և արժեքներով լի բեմականացմամբ 🎭📖
👧👦 Միջոցառմանը մասնակցեցին նաև Արտաշատի թիվ 4 միջն. դպրոցի 3-րդ դասարանի սովորողները․
նրանք եկան 👀 դիտելու, 👂 լսելու, 💬 քննարկելու և 🤝 փորձի փոխանակման միջոցով նոր գիտելիքներ ու տպավորություններ ստանալու։
🎬 Հանդիպման ընթացքում կազմակերպվեց նաև մուլտֆիլմի դիտում, որը հաճելի ու ուսուցողական շարունակությունը դարձավ օրվա:
📚💡 Այս ամենը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ գրադարանը պարզապես գրքերի պահոց չէ, այլ՝
✨ կրթական
✨ ստեղծագործ
✨ կենդանի միջավայր
որտեղ երեխաները սովորում են մտածել, ստեղծել և համագործակցել 💙📖

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով