Ազգային գրադարանային շաբաթ

Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից…
֎Կոմիտաս
📚 Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում Արարատի մարզային գրադարանը հյուրընկալել էր երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանին։
🎼 Հանդիպումը կրում էր «Երգխոսություն Կոմիտասի մասին» խորագիրը։
✨ Ցերեկույթը վերածվեց հոգևոր ու մշակութային գեղեցիկ տոնի։ Հայկ Պետրոսյանը ներկայացրեց Կոմիտասի հարուստ ստեղծագործական ժառանգությունը՝ անդրադառնալով նրա կյանքի ուղուն և ազգային երգարվեստում ունեցած անգնահատելի դերին։
🎶 Հատուկ շեշտադրվեց Կոմիտասի ձայնաշխարհը՝ նրա մեղեդիների խորությունն ու հոգևոր ուժը, որոնք մինչ օրս հնչում են որպես հայկական ինքնության կենդանի արձագանք։
🎤 Միջոցառման ընթացքում հնչեցին Կոմիտասյան երգեր՝ Հայկ Պետրոսյանի կատարմամբ՝ լցնելով դահլիճը ջերմությամբ, հուզումով և ազգային ոգով։
💫 Հանդիպումը միավորեց ներկաներին Կոմիտասյան երաժշտության կախարդանքի շուրջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով