#հանրապետության_օր #գրող_ընթերցող_հանդիպում

📚🇦🇲 Հանդիպում գրող Տիգրան Բաբայանի հետ
Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվա շրջանակներում Արարատի մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում գրող Տիգրան Բաբայանի հետ։
Հանդիպման ընթացքում հեղինակը ներկայացրեց իր «Ջաբրայիլի պահապան հրեշտակները», «70-ը՝ մեկում» և «Դիպուկահարի գիշերային մղձավանջները» գրքերը, խոսեց դրանց ստեղծման պատմությունների, հերոսների և գրքերում տեղ գտած իրական իրադարձությունների մասին։
Միջոցառումն ուղեկցվեց հայրենասիրական ոգով։ Ելույթ ունեցան Դավիթ Ռաֆայելյանի անվան արվեստի դպրոցի սաները՝ հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարումներով։ Հանդիպմանն իր երաժշտական կատարումներով մասնակցեց նաև մարզի տաղանդաշատ կոմպոզիտոր, մանկավարժ, դաշնակահար, երգչուհի և երգահան Ալվարդ Բադալյանը։
Հանդիպմանը ներկա էին նաև Արտաշատի ավագ դպրոցի սաները, ովքեր հեղինակին ներկայացրին իրենց ստեղծագործություններից՝ ստեղծելով հետաքրքիր և անմիջական գրական երկխոսություն։
Ընթերցողները հնարավորություն ունեցան զրուցելու հեղինակի հետ, հարցեր ուղղելու, կիսվելու իրենց տպավորություններով և քննարկելու հայրենասիրության, մարդկային ճակատագրերի ու ազգային արժեքների մասին կարևոր թեմաներ։
Միջոցառումն անցավ ջերմ և հետաքրքիր մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ընդգծելով գրքի և ընթերցանության կարևոր դերը մեր հասարակության կյանքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով