Ընտանեկան գրադարանավարի ծառայության շրջանակում Արարատի մարզային գրադարանը շարունակում է իր համագործակցությունը «Իմ քայլը» հիմնադրամի «Գտնված երազ» տարեցների ակումբի հետ։
Շաբաթական մեկ անգամ գրադարանի աշխատակիցներն ակումբում անցկացնում են ընթերցանության ժամ։ Համատեղ ընթերցանությունն ու գրքերի շուրջ զրույցները մասնակիցների համար դառնում են հաճելի հանդիպման, մտքերի փոխանակման և հետաքրքիր քննարկումների առիթ։