Ամառը գրադարանում» կրթական ծրագրի երեխաների հանդիպումը tapon.am-ի մասնագետների հետ։

📚🌿 «Ամառը գրադարանում» կրթական ծրագրի շրջանակում մեր երեխաները հանդիպում ունեցան Թափոն.am-ի մասնագետների հետ։

Հանդիպման ընթացքում նրանք ծանոթացան թղթի վերամշակման կարևորությանը, սովորեցին ճիշտ տեսակավորել թափոնները և մասնակցեցին հետաքրքիր ու ուսուցողական խաղերի, որոնք նպաստեցին բնապահպանական գիտելիքների ամրապնդմանը։

Վստահ ենք, որ բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը ձևավորվում է հենց մանկուց, իսկ նման նախաձեռնություններն օգնում են երեխաներին դառնալ ավելի գիտակից և պատասխանատու քաղաքացիներ։

💚 Սրտանց շնորհակալություն ենք հայտնում Թափոն.am-ին համագործակցության, ինչպես նաև հետաքրքիր, բովանդակալից և օգտակար սեմինարի համար։ Միասին կարող ենք պահպանել մեր բնությունը և ստեղծել ավելի մաքուր ու կանաչ ապագա։ ♻️🌍

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով