ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ և ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ

                                                             

Արարատի մարզային և համայնքային գրադարանները պատշաճ մակարդակով օժանդակելու ծրագրերին ու հիմնախնդիրներին է միտված նորաստեղծ բաժինը.

1. Ուսումնասիրել և տիրապետել ամբողջական տեղեկատվություն համայնքային գրադարանների և մարզային գրադարանի հետ կապված հիմնախնդիրներին:

2.   Մարզի համայնքային և մարզի գրադարաններում անցկացնել տեսական  և գործնական սեմինար-պարապմունքներ օգնել ու օժանդակելու կազմակերպելու գրադարանային, մշակութային ու տարաբնույթ գրական միջոցառումների կազմակերպմանն ու աջակցմանը:

3.  Համայնքային և մարզային գրադարաններում լուսաբանել  ,,Գրադարանների և գրադարանային գործի մասին,,  ՀՀ նոր օրենքը:

4.   Օժանդակել և աջակցել համայնքային գրադարաններում ՀՀ կառավարության կողմից հաստատված և մշակույթի նախարարության կողմից հանձնարարված հանրային գրադարանների հավատարմագրման գործը:

5. Պատշաճ մակարդակով օժանդակել և աջակցել համայնքային և մարզային գրադարաններում իրականացվող նոր գրադարանային տեխնոլոգիաների, ծրագրերի իրականացմանը, համակարգչային շտեմարաններիր ու նյութական կրիչների ստեղծմանը: