ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

                                                                               

  •       Տեղեկատու-մատենագիտական ապարատի սպասարկում, կատարելագործում:    
  •             Ընթերցանության  ղեկավարման  գործում  հանձնարարական  ձեռնարկների  օգտագործում:
  •      Գրադարանային-մատենագիտական գիտելիքների պրոպականդա. Մատենագիտական աշխատանք կատարում են կառուցվածքային բոլոր  ստորաբաժանումները, որոնք  զբաղվում  են  ընթերցողների  սպասարկումով, աշխատանքի  միասնական  պլանի  համաձայն:  Բոլոր  գրադարանները  կատարում  են հաշվառում  և  մատենագիտական  աշխատանքի  վերաբերյալ  հաշվետվություն  են  տալիս  միասնական  ձևով:
  •     Ինֆորմացիոն-  մատենագիտական  բաժինը  կազմակերպում  է  ամբողջ  համակարգի  ընթերցողների  մատենագիտական  սպասարկումը:
  •    Տեղեկատու — մատենագիտական   ապարատը  կազմված  է  տեղեկատու  և  մատենագիտական  հրատարակությունների  ֆոնդից,  կատալոգների  ու  քարտարանների  համակարգից, տրված տեղեկանքների ֆոնդից /արխիվից/: Տեղեկատու  հրատարակությունների միակ  օրինակները  ընթերցողների  կողմից  օգտագործվում  են  գրադարանում  և  տուն  չեն  տրվում:
  •    Տեղեկատու  հրատարակություններին  են  վերաբերում  ճյուղային  և  ընդհանուր  բնույթի  հանրագիտարանները,  բացատրական,  լեզվական և  տերմինաբանական  բառարանները, աշխարհագրական ատլասները և երկրագիտական բնույթի հրատարակությունները: Ֆոնդում հավաքվում են պետական տեղեկատուները, թեմատիկ և ճյուղային մատենագիտական, հանձնարարական  մատենագիտական, երկրագիտական ձեռնարկները, մատենագիտական ցանկերի տարրեր մատենաշարեր: Համակարգն ունի նոր ստացված նյութերի բյուլետեն, հանրապետական , մարզային գրադարանի կողմից հրատարակվող ցանկեր:
  •    ՄԳ-ի կատալոգների  ու քարտարանների համակարգը ձևավորվում է որպես միասնական  կոմպլեկսային տեղեկատու-ինֆորմացիոն ապարատ, որը բազմակողմանիորեն  բացահայտում ու պրոպագանդում է միասնական ֆոնդը:
  •      Կատալոգների ու քարտարանների համակարգը ներառում է, այբբենական ու կարգային կատալոգներ, հոդվածների կարգային քարտարան, երկրագիտական կատալոգներ ու քարտարաններ, մատենագիտական ու մեթոդական ձեռնարկների քարտարաններ:
  •      ՄԳ-ի  մասսայական մատենագիտական ինֆորմացիան միասնական ֆոնդում ստացված հրատարակությունների պրոպագանդման միջոցներից մեկը ,,Նոր ստացված նյութերի և ինֆորմացիոն,, բյուլետենն է , որը կազմում է ԿԳ-ի մատենագետը:
  •           Բյուլետենները  կարելի է թողարկել ամիսը մեկ անգամ:
  •     ՄԳ-ի միասնական ֆոնդում նոր ստացված նյութերի տեղեկացման համար, տեղական թերթի էջերում հրապարակվում են հրատարակությունների ցուցակներ, տեղական ռադիոյի համար պատրաստվում են գրականության տեսություններ:
  •    ՄԳ-ի աշխատանքում գրադարանային ֆոնդերի պրոպագանդման համար կուլտուր-մասսայական միջոցառումների անցկացման ժամանակ ընթերցողներին տեղեկություններ տալու համար պետք է օգտագործել  տեսա-լսողական միջոցներ:
  •    Աշխատանքներ տանել մարզի 92 համայնքային գրադարանների հետ: Ուսումնասիրել համայնքային գրադարանների հիմնախնդիրները; Կազմակերպել տեղեկատվական, մասնագիտական համայնքային հիմնախնդիրներին նվիրված տեսական և գործնական ուսուցումներ,սեմինար-պարապմունքներ, որակավորման դասընթացներ: