ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԱԺԻՆ

                                                                                                                                                                                                      

ԱՄԳ-ի համալրման և մշակման, կատալոգների կազմակերպման և ավտոմատացման բաժինը մարզային գրադարանի ստորաբաժիններից մեկն է և աշխատում է մարզային գրադարանի ղեկավարությամբ:
   Բաժնի նպատակն է`Ազգային, արտասահմանյան տպագիր արտադրանքի հավաքածուի պահպանումը, համալրումը և մշակումը:
  Բաժինը իրականացնում է`
   Տպագիր արտադրանքի հավաքածուի համալրում`ձեռքբերումների,գնման , նվիրաբերումների, փոխանակումների միջոցով:
Անհրաժեշտ գրականության ձեռք բերման համար համալրման բաժինը կազմակերպում և վարում է տեղեկատըու ապարատ`ընթացիկ համալրման պլան.որը կազմում է տարեկան պլանի մի մասը:
   Վարում է հաշվառման և համահավաք այբբենական գրացուցակներ.
    Հաշվի առնելով գրադարանի պրոֆիլը ինչպես նաև ստորաբաժինների ֆոնդերի քանակն ու պահանջարկը կատարում է գրականության բաշխումը և պատասխանատու է գրքային ունեցվածքի ճիշտ օգտագործման և պահպանման համար: Ինքնուրույն է որոշում համալրվող գրականության տեսականին:
   Համալրման բաժինը իրականացնում է միասնական ֆոնդի հաշվառումը: Հաշվառման պրոցեսը իր մեջ ներառում է հրատարակությունների և այլ նյութերի ընդունում,կնքում, գրանցում, բախշում և առաքում: Բաժինը հաշվառման համար վարում է.  ,,Գրադարանային ֆոնդի հաշվառման մատյան,,: Հաշվառման գրացուցակի քարտերի գրանցման մատյան և առանձին ստորաբաժանումների համար ,,Ֆոնդի հաշվառման տեղեկագրեր,,:
   Միասնական ֆոնդի անհատական հաշվառումը իրականացվում է հաշվառման գրացուցակի քարտերի վրա և հաշվառման գրացուցակի գրանցման մատյանում:
   Տարեվերջին տալիս է վիճակագրական հաշվետվություն.
   -Բաժինը անցկացնում է թերթերի և ամսագրերի բաժանորդագրություն:
  -Թերթերն ու ամսագրերը ստացվում են անմիջապես  ԱՄԳ-ի կառուցվածքային ստորաբաժանում`ընթերցասրահում`նրանց համար տարվում է առանձին հաշվառում շարունակվող հրատարակությունների գրանցված քարտերի վրա:
   -Համալրման և մշակման  բաժինը իրականացնում է ԱՄԳ-ի միասնական ֆոնդի ստուգում, զտում և դուրս գրում:Գոյություն ունեցող հրահանգների սահմանված կարգով,իրականացնում է հավաքածուի օգտագործման համար ոչ պիտանի տպագիր արտադրանքի դուրս գրում:
  Բաժինը իրականացնում է ժամանակակից պահանջները բավարարող տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված գործընթացներ`համակարգչային /էլեկտրոնային քարտադարան,ինտերնետ,նյութական այլ կրիչներ/, միտված գրադարանի գործունեության բարելավմանը:
  Բաժինը վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական գույքի,աշխատանքային կարգապահության բնական աշխատանքային գործունեության ապահովման ուղղությամբ: