Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա շրջանակում մեր գրադարանում տեղի ունեցավ գրող-ընթերցող հանդիպում՝ նվիրված գրականության և երաժշտության շաբաթին։ Հյուրընկալել էինք սիրելի մանկագիր Նարինե Ավագյանին և տաղանդավոր կոմպոզիտոր Ալվարդ Մանդակունյանին, ովքեր իրենց ստեղծագործություններով ու անկեղծ զրույցներով ջերմություն ու լույս պարգևեցին ներկաներին։
Հանդիպման առանձնահատուկ գույներն ավելացրին Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի սաները, ովքեր մեծ ոգևորությամբ ոչ միայն լսում էին հեղինակներին, այլև ակտիվ մասնակցություն ունեցան։ Նրանք ուղղեցին հետաքրքիր հարցեր, ներկայացան Նարինե Ավագյանի խոսքերով գրված երգերի կատարումներով, ասմունքեցին ու փոխանցեցին իրենց սերն ու գնահատանքը մշակույթի նկատմամբ։
Այս գեղեցիկ միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գիրքն ու երաժշտությունը հոգու ամենաբարձր թևերն են՝ կամուրջներ ստեղծելով սերունդների միջև։
Շնորհակալություն մեր հյուրերին, դպրոցի սաներին և բոլոր ընթերցասերներին մշտապես գրադարանի կողքին լինելու համար ։