«Ժառանգություն և բնակլիմայական ռիսկեր» խորագրի ներքո այս տարի Եվրոպական ժառանգության օրերը ևս մեկ անգամ հիշեցնում են՝ մշակութային և բնական ժառանգությունը մեր անցյալից ստացած արժեք է, որը պետք է պահպանենք ապագայի համար։

Արարատի մարզային գրադարանի սպասարկման բաժնում ներկայացված է թեմատիկ գրքային ցուցահանդես՝ նվիրված բնությանը, շրջակա միջավայրի պահպանությանը և մեր բնական ու մշակութային ժառանգության պաշտպանությանը։

Իսկ մեր ընթերցողները կիսվում են իրենց փոքրիկ, բայց կարևոր էկո խորհուրդներով՝ ինչպես հոգ տանել բնության մասին, պահպանել շրջակա միջավայրը և մեր ժառանգությունը։

Որովհետև ժառանգությունը միայն այն չէ, ինչ ստացել ենք․ այն նաև այն է, ինչ կփոխանցենք վաղվա սերունդներին։