Այդպիսի աչքեր, ինչպիսին նրանն են, աշխարհում հազվադեպ են լինում…
…Վերջապես եղա Ամենայն Հայոց Կաթողիկես Վազգեն Ա-ի մոտ: Հանդիպման վերջում մակագրեցի <<Անլռելի Զանգակատուն>>-ը գրաբարով: Երբ նա սկսեց կարդալ իր երկար տիտղոսը, նրա զարմանալի խելացի դեմքը ոչինչ չէր ասում. հետո ամեն բան հալվեց այդ դեմքի վրա, հետո ողջ դեմքը փոխվեց, հետո կարծես թե ի լուր ասաց. <<Աղվոր է>> արևմտահայերեն՝ լավ է, հրաշալի, հետո՝ << շատ աղվոր է>>, իսկ երբ աչքերը բարձրացրեց, դրանք լի էին արցունքով…
Այդպիսի աչքեր, ինչպիսին նրանն են, աշխարհում հազվադեպ են լինում…
Պարույր Սևակ