ԿԵՐ ,ՏՂԱ ՋԱՆ…Ավետիք Իսահակյան
Իսահակյանի տան վրա ՊԱԿ-ը դրել էր իր գործակալը,որ հետևի ելումուտ անողներին և ինչ իմանաս ,թե էլ ինչ է հետաքրքրել այդ սարսափելի հիմնարկությանը: Բայց այս դեպքը կատարվել է 1955-ին , բանաստեղծի ծննդյան 80-ամյակի օրերին:Ավ.Իսահակյանի օջախում հըուրընկալվում են սփյուռքահայ գործիչներ,գրողներ:Այգում ծխում են խորովածն ու քյաբաբը:Մաղում է աշնանային սառն ու մանր անձրևը: Իսկ ՊԱԿ-ի աշխատակիցը փողոցի անկյունում կանգնած հսկում է ելումուտ անողներին,աշխատելով բաց չթողնել ոչ մեկին:Ահա այդ պահին էլ կատարվում է մի զարմանալի երևույթ ,որի համար էլ ,ասում են,հիմնարկի բծախնդիր ղեկավարները ստիպված են եղել հանել իրենց դիտորդ գործակալին:Բացվում է Վարպետի տան շքամուտքի դուռը և խորովածը լավաշի մեջ փաթաթած , Վարպետը դուրս է գալիս և ուղղվում դեպի գործակալը: Մոտենում է և մեկնում խորովածը լրտեսին.
-Վերցրու,տղաս,տեսնում եմ այս ցուրտ ու թաց օրով չարչարվում ես,մի քաշվիր ,վերցրու…