Ֆրանց Կաֆկա — Ողջ կյանքը մահվան տանող ուղի է… ՆՈՐ_ԳՐՔԵՐ

 Յանոուխ Գուստավ ՝  Զրույցներ Կաֆկայի հետ: Գրառումներ և հիշողություններ  — Գիրքը ներկայացնում է 20–րդ դարի եվրոպական գրականության ամենամեծ գրողներից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի հետ Յանոուխի զրույցներն ու հիշողությունները: Գուստավ Յանոուխը (1903–1968), որ հայրենի Չեխիայում հայտնի էր իբրև երաժշտագետ, գրական աշխարհում բացառիկ հեղինակություն սկսեց վայելել՝ հրատարակելով Կաֆկայի մասին հիշողությունների այս գիրքը (1951, 1968): Այն դիմացավ ժամանակների քննությանը և այսօր համարվում է Կաֆկայի կյանքի և ստեղծագործության մասին պատմող տասնյակ լավագույն գրքերից մեկը:

Ֆրանց Կաֆկա ՝  Ամերիկա: Կերպարանափոխություն —  Ֆրանց Կաֆկայի (1883-1924) այս հատորը ներառում է նրա հանրահայտ «Ամերիկա» վեպը և «Կերպարանափոխություն» վիպակը: Ընդ որում, «Ամերիկա» վեպը հրատարակվում է առաջին անգամ, իսկ «Կերպարանափոխությունը» ներկայացվում է նոր թարգմանությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով