ՀԱՍԱՐԱԿ ԱՉՔՈՎ ԴԻՏՎԱԾ ՀՐԱՇՔՆԵՐ ` Հարություն Կալենց…
Եկեք տեղափոխվենք արվեստների զարմանահրաշ աշխարհ և մի փոքր պատմություն կարդանք հայ նկարիչ,ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ ,հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր `Հարություն Կալենցի մասին:
Կալենցը սիրում էր թատերական աշխարը:Երազում էր թատերական ձևավորում անել,մանավանդ արտասահմանում ապրելիս թատերական ձևավորման մրցույթ էր շահել << Կոմեդի-ֆրանսեզի>> ներկայացումներից մեկի դեկորները պատրաստելու համար :Եվ համոզված էր,որ իր ուժերը կկարողանա ի սպաս դնել հայրենիքում ևս: Երևանի Օպերայի և բալետի թատրոնում բեմադրելու էին Մ.Ռավելի <<Բոլերոն>>:
Ով էր ձևավորելու :
Բալետմեյստերի ` Եվգենի Զանգայի ընտրությունը կանգ էր առել Կալենցի վրա,որի արվեստով խանդավառվառ էր:Նրան հրապուրողը նկարչի կտավների գունային լուծումներն էին: Բանակցություններ սկսվեցին Զանգայի և Կալենցի միջև :Եվ գործը գլուխ չեկավ :Երկու արվեստագետ տարբեր մոտեցումներ ունեին: Ըստ Զանգայի , ձևավորումը պետք է գունային լուծում ստանար ,որի վարպետն էր Կալենցը: Վերջինս էլ առարկում էր,առաջարկում գունայինը փոխարինել ձևերով և լույսերի օգնությամբ նույն ձևերին հաղորդել տարբեր դեր: Զանգան իրենը պնդեց, որովհետև այդպես էր տեսնում իր ապագա ներկայացումը: Կալենցը համառեց,չհաշտվեց այն մտքի հետ, որ ներկայացման մեջ նկարիչը բալետմեյստերի մտահաղացման իրականացնողն է ,և ոչ թե նրա նման ինքնուրույն արվեստագետ: