Microsoft ընկերության հիմնադիրը՝ ԲԻԼԼ ԳԵՅԹՍ.
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, սիրում է կիսվել իր փորձով և էնտուզիազմով նոր սերնդի հետ: Նա դպրոցականներին պատմում է իր այն սկզբունքների մասին, որոնք հնարավոր չէ գտնել ոչ մի դասագրքում, խորհուրդներ, որոնք երեխաներին սովորեցնում են, թե ինչ է իրական կյանքը:
Հոգեբան Ալֆրեդ Ադլերը պնդում է, որ հաջողակ մարդիկ դառնում են այդպիսին շնորհիվ դեպի կատարելությունը անդադար ձգտելու իրենց ունակության: Ամենահարուստ մարդկանց թոփ-տասնյակը տարիներ շարունակ գլխավորելու համար Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսին ավելի շատ ոչ թե հաջողությունն է պետք եկել, այլ այդ համառ ձգտումը դեպի կատարելությունը: USA Today-ը բնորոշում է Բիլլ Գեյթսին որպես մարդ, ով փորձում է մրցել անգամ երեկույթ կազմակերպելիս՝ ձգտելով այն դարձնել համար 1-ինը, էլ չենք խոսում աշխատանքի մասին, որտեղ նա դրսևորում է իր ողջ համառությունն ու վճռականությունը:
Համալսարանում սովորելու տարիներին Բիլլ Գեյթսը մեծամտաբար ասել էր իր դասախոսներից մեկին, որ միլիոնատեր կդառնա 30 տարեկանում: Իրականում նա դարձավ միլիոնատեր 31 տարեկանում: Արդեն 53 տարեկանում նա հեռացավ բիզնեսից և սկսեց զբաղվել բարեգործությամբ՝ ուղղելով իր ֆոնդի միջոցները առողջապահության ու կրթության խնդիրների հաղթահարմանը աշխարհի ամենաաղքատ երկրներում: Microsoft-ից նա հեռացավ որպես իսկական հաղթող և առ այսօր համարվում է ամենահաջողակ բիզնեսմեններից մեկը: Նրա բիզնես-խորհուրդները հսկայական պահանջարկ ունեն, իսկ նրա գրքերը գրախանութներում սպառվում են վաճառքի առաջին իսկ օրերին:
Իր կարևոր առաքելություններից մեկը Բիլլ Գեյթսը համարում է դպրոցներ այցելություններն ու երեխաների հետ շփումը: Նա կիսվում է երեխաների հետ իր փորձով, նրանց սովորեցնում է հավատալ իրենց երազանքներին ու մեծ ձգտումներ ունենալ: Բիլլ Գեյթսը երեխաներին փորձում է փոխանցել այն սկզբունքները, որոնցով ինքն է առաջնորդվել իր կյանքի ընթացքում:
Ահա Բիլլ Գեյթսի 11 սկզբունքները, որոնք հնարավոր չէ գտնել ոչ մի դասագրքում, խորհուրդներ, որոնք երեխաներին սովորեցնում են, թե ինչ է իրական կյանքը:
- Կյանքը անարդար է. ուզեք, թե չուզեք, պետք է հաշտվեք դրա հետ:
- Շրջապատը թքած ունի ձեր ինքնագնահատականի վրա: Դուք չեք կարող ավարտին հասցնել ձեր գործը, այն ժամանակ, երբ ձեզ ինքնավստահ կզգաք: Դուք պետք է այն ավարտեք նախքան դա:
- Մի՛ կարծեք, թե կարող եք մեծ փողեր աշխատել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Դուք չեք դառնա ընկերության փոխտնօրեն, չեք ունենա արբանյակային հեռախոսով մեքենա միայն այն պատճառով, որ դուք լավն եք և արժանի լավ կյանքի: Նախևառաջ դուք պետք է այդ ամենը վաստակեք:
- Ձեզ թվում է, թե ձեր ուսուցիչը խի՞ստ է: Համբերե՛ք, մինչև կհանդիպեք ձեր առաջին ղեկավարին:
- Համբուրգեր մատուցելը ցածր չէ ձեր արժանապատվությունից: Ես այդ գործն այլ կերպ կկոչեի՝ Հնարավորություն:
- Եթե դուք տհաճ իրավիճակում եք հայտնվել, մի՛ մեղադրեք ձեր ծնողներին: Դա նրանց մեղքը չէ: Սովորե՛ք ձեր սխալների վրա:
- Մինչև ձեր լույս աշխարհ գալը ձեր ծնողները այսքան ձանձրալի մարդիկ չէին: Նրանք այդպիսին են դարձել՝ ձեր հագուստը լվանալով ու արդուկելով, վարձերը վճարելով և ձեր բլոր քմահաճույքները կատարելով: Այնպես որ, մինչև աշխարհը ավագ սերնդից փրկելը, բարի՛ եղեք, հավաքե՛ք գոնե ձեր սենյակը:
- Դպրոցում գուցե չեն առանձնացնում հաղթողներին ու պարտվողներին, բայց կյանքն այդպիսին չէ: Դպրոցում ձեզ կարող են մի քանի հնարավորություն տալ ճիշտ պատասխան գտնելու համար: Իրական կյանքում ոչ մի նման բան չկա:
- Կյանքը բաժանված չէ քառորդների ու կիսամյակների: Դուք կյանքում չեք ունենա արձակուրդներ, և ոչ ոք չի սպասի, մինչև դուք կգտնեք ինքներդ ձեզ: Բոլոր այդ փնտրտուքները ձեր հաշվին են լինելու:
- Իրական կյանքը հեռու է նրանից, ինչ ցուցադրում են հեռուստատեսությամբ: Մարդիկ ամեն օր աշխատում են, այլ ոչ թե սրճարանում ժամանակ են անցկացնում:
- Մի՛ ծաղրեք գիրք կրծողներին ու գերազանցիկներին: Շատ հնարավոր է՝ շուտով դուք աշխատեք նրանցից մեկի մոտ: Բարերար Բիլ Գեյթսը վերջերս պատասխանել է Reddit կայքի օգտատերերի հարցերին: Ներկայացնում ենք Գեյթսի առավել ուշագրավ պատասխանները:Ավտոմատացման մասին
Արդյունաբերական հեղափոխությունից ի վեր ավտոմատացումը խթանել է արտադրության արդյունավետությունը: Ծրագրային ապահովման զարգացումը կնպաստի արդյունավետության աճին, այդ իսկ պատճառով հարկավոր է լրջորեն մտածել մարդկանց համապատասխան կրթությամբ ապահովելու եւ ապագայի մասնագիտություններին պատրաստելու մասին:
Ավտոմատացումն, ընդհանուր առմամբ հիանալի երեւույթ է: Նրա շնորհիվ մենք կկարողանանք ավելի քիչ աշխատել, սակայն էական փոփոխություններ տեղի կունենան ոչ շուտ, քան մեկ սերունդ հետո:
Ապագայի տեխնոլոգիաների մասին
Ես անհամբեր սպասում եմ, թե երբ համակարգիչները կսովորեն կարդալ եւ հասկանալ տեքստեր՝ մարդկանց պես: Դա հիանալի կլինի: Այսօր համակարգիչները կարող են փնտրել որոշակի բառեր, սակայն դեռեւս չեն հասկանում, ինչ է արձակուրդը, կարիերան կամ ընտանիքը:
Microsoft-ը մյուս կազմակերպությունների հետ միասին աշխատում է իսկապես օգտակար վիրտուալ օգնական ստեղծելու ուղղությամբ: Ծրագրային ապահովման ոլորտում այս գաղափարը միշտ Սուրբ Գրաալի պես մի բան է եղել, եւ այժմ, երբ համակարգչային տեսողության եւ մեքենայի միջոցով խոսքի վերարտադրման խնդիրները գրեթե լուծվել են, այն առավել հետաքրքիր է դառնում:
Մեկ այլ հեռանկարային ոլորտ է ռոբոտաշինությունը: Զարմանալի է, թե ինչպես մարդու մարմինը կարող է շարժվել եւ համագործակցել այլ օբյեկտների հետ: Որոշ փորձագետներ կարծում են, որ արդեն տասը տարի անց ռոբոտները կարող են մարդկանց հետ համարժեք կարողություններ ունենալ, իսկ մյուսները համոզված են, որ այս ամենն իրագործվելու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի:
Տնտեսական անհավասարության մասին
Հարկավոր է կատարելագործել սոցիալական պաշտպանություն եւ հավասար հնարավորություններ տրամադրող համակարգերը: Զարմանում եմ, որ շատ երկրներ ժառանգության հարկ չեն սահմանում: Այն թույլ կտա ճիշտ վերաբաշխել եկամուտները եւ կանխել դինաստիաների առաջացումը: Չնայած իր թերություններին՝ վերջին 200 տարվա ընթացքում մեր տնտեսական համակարգը զգալի նյութական հարստություն է կուտակել, եւ այժմ այն արդար կերպով վերաբաշխելու ժամանակն է:
Պետության դերի մասին
Կարծում եմ, մարդիկ չափից շատ ակնկալիքներ ունեն պետությունից: Այո, մեր պետությունը աճելու տեղ ունի, սակայն նախաձեռնող խմբերը կարող են անել այն, ինչին պետությունը ունակ չէ. օգնել դպրոցներին, աջակցել աղքատությունից տառապող մարդկանց: Սա աշխատում է միջազգային մակարդակով: Կցանկանայի, որպեսզի քաղաքացիական հասարակությունն ավելի նախաձեռնող լիներ: