ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ սպարապետը ՝ Գարեգին Նժդեհ.

Այսօր Սյունիքի ազատարար, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է.

Գարեգին Նժդեհ, իսկական անունը՝ Գարեգին Արաքել Եղիշեի Տեր-Հարությունյան, (հունվար 1, 1886 — դեկտեմբեր 21, 1955) հայ պետական, ռազմական և դաշնակցական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր; Նա ծնվել է հայոց Նախիջևան գավառի Կզնուտ (այժմ՝ Կյուզնուտ) գյուղում։ Մասնակցել է պատերազմին Վերմախտի հայկական լեգիոնի կազմում։

  • Զինվորական եմ, չեմ սիրում երկարաբանել, թո՛ղ, ընթերցո՛ղ, թո՛ղ՝ մտքերս հայրենասիրության մասին արտահայտեմ աֆորիզմների ձեւով.
    − Վաղը պիտ անասնանան ու կործանվեն այն ժողովուրդները,  որոնց որդիներն այսօր ուսումնասիրում են իրենց  պատմությունը Մարքսից կամ Լենինից եւ ոչ իրենց նախահայրերից սկսած:
    − Չկա հայրենասիրություն՝ չկա հոգեւոր Հայրենիք:  Եղածը  լոկ աշխարհագրական սահմաններ են, իսկ նմանը ավազահիմն է, դյուրակործան, անապագա:
    − Չկա հրեշ, որ կարողանար գերազանցել անհայրենասերին, որ հոգեբանորեն անտարբեր է դեպ իր երկիրն ու ժողովուրդը:
    − Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք  կդառնա վաղը:
    − Սուրբ, հերոս, բարեգործ, սրանք կենդանի անհեթեթություններ են մեր կյանքում, եթե միաժամանակ հայրենասեր  եւ արի չեն:
    − Անհայրենասեր Հայ, այդ դժբախտը կնմանի այն  թագավորին, որի մասին պատմությունն ասում է հեգնանքով` «միայն գահ բարձրացավ»:
    − Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա` անհայրենասերները:
    − Անհայրենասեր ժողովուրդ, ասել է` անիդեալ եւ աննպատակ ժողովուրդ, որ իրենից  կներկայացնի մի տրցակ,  բայց ոչ թե մի մարմին, «անհատների փոշի»,  բայց ոչ գրանիտե ժայռ, որպիսին պիտ լինեն ժողովուրդները` միջազգային  արնոտ փոթորիկներից պաշտպանվելու համար:
    − Հերիք է, որ մի ժողովուրդ դառնա անհայրենասեր, որպեսզի համարվի պատրաստի որս եւ նրա երկիրը բաժանվի իր  հարեւանների միջեւ:
    − Ապագան վտանգված ժողովուրդը, ինչպիսին է մերը,  նորանոր աղետներից խուսափելու համար մի հատիկ միջոց  ունի` բարձր հայրենասիրությունը, այնպիսին, որով քաղցրանում են մեր հավաքական, թե՛ անձնական ցավերը:
    − Հայրենասիրությունը ժողովուրդներին ներշնչում է առաքինություններ, որոնց շնորհիվ նրանք դառնում են եւ մնում  ապահով եւ հարգված:
    − Գինետնային հայրենասիրությունը, որ բավականին դավանողներ ունի մեր մեջ, այնքան էլ հեռու չէ անհայրենասիրությունից:
    − Դատապարտելի է նաեւ պայմանական հայրենասիրությունը: Հայրենիքը պիտ սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես եւ անկախ մեր քաղաքական համոզումներից:
    − Կան այնպիսինները, որոնք իբրեւ թե սիրում են Հայրենիքը, բայց որովհետեւ սիրում են եւ մարդկությունը,  գործնականում մնում են անտարբեր թե՛ դեպի մեկը, եւ թե՛  դեպի մյուսը: Հակազգային ուժ են եւ սրանք: Սխալվում են  ազգային պարտականության դասալիքները` կեղծ ընկերվարականը, համայնավարը, անիշխանականը:
    − Հայրենասեր լինել` չի նշանակում օտար ժողովուրդների  թշնամին լինել: Դա նշանակում է, թե այդ օտարները կարող են մեր թշնամին դառնալ:
    − Հզորանալու մի իմաստուն ճիգ է հայրենասիրությունը:
    − Ինքնապաշտպանության բնազդից մղված` ժողովուրդները ուժի եւ կորովի նորանոր աղբյուրներ են փնտրում,  որովհետեւ գիտեն, որ «Աստվածներն իսկ անցան ուժեղի,  հաղթողի կողմը»:

 Գարեգին Նժդեհ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով