Նկարչի 145-ամյակի առթիվ «Ամառը գրադարանում» ծրագրի երեխաներն այցելեցին գեղանկարչի տուն-թանգարան՝ բացահայտելու գույների կախարդի արվեստը։ Այցից առաջ փոքրիկները արդեն ծանոթացել էին Սարյանի գրական ժառանգությանը, ընթերցել նրա մտքերը գույնի, լույսի ու հայրենիքի մասին, ինչպես նաև մասնակցել գունեղ խաղերի։
Տուն-թանգարանում նրանց սպասում էր մի ամբողջ աշխարհ՝ արևով լեցուն կտավներ, հայացք դեպի բնությունը և ապրումների խորություն։ Յուրաքանչյուր սրահում նրանք տեսան ոչ միայն վարպետի ձեռագրի հզորությունը, այլ նաև զգացին նրա հոգու երանգները։
Այս ճանաչողական-գեղարվեստական օրը գրադարանի ջանքերով դարձավ փոքրիկների հիշողության մեջ արվեստով լցված մի գեղեցիկ էջ։