#Հովհաննես_Թումանյան_157 #գրադարան_դպրոց_համագործակցություն

📚Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա շրջանակներում Արարատի մարզային գրադարան էին այցելել Լուսառատի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Մարինե Հարությունյանի և գրադարանավար Մելինե Միրզոյանի ուղեկցությամբ։
Այցի ընթացքում աշակերտները ներկայացրին Ամենայն հայոց բանաստեղծի «Անբան Հուռին» հեքիաթի բեմականացումը՝ հանդես գալով մեծ ոգևորությամբ ու դերասանական հմայքով։
Այցի ավարտին երեխաները ծանոթացան գրադարանի աշխատանքներին, տեղեկացան գրքերի պահպանման և ընթերցողների սպասարկման գործընթացներին, ինչպես նաև բաժիններում կատարեցին շրջայց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով