♟️📚 Շախմատային հետաքրքիր օր Արարատի մարզային գրադարանում 📚♟️

Արարատի մարզային գրադարանի մանկական բաժնում կայացավ շախմատին և գրքերին նվիրված հետաքրքիր ու ուսուցողական հանդիպում 7–12 տարեկան երեխաների համար։
Փոքրիկները ծանոթացան շախմատի պատմությանը, քննարկեցին շախմատին նվիրված գրքեր, ճանաչեցին աշխարհահռչակ շախմատիստների, սովորեցին խաղի կանոններն ու շախմատային քարերի ճիշտ դասավորությունը։ Հանդիպման ընթացքում անցկացվեցին նաև շախմատային խաղեր և փոքրիկ մրցույթներ։
Ստեղծագործական հատվածում երեխաները պատրաստեցին շախմատային էջանշաններ՝ գեղեցիկ ասույթներով, իսկ օրվա ավարտին ստացան փոքրիկ նվերներ ու բարձր տրամադրություն։
♟️📚 Օրը դարձավ գիտելիքի, խաղի և ստեղծագործ մտքերի գեղեցիկ համադրություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով