- Տեղեկատու-մատենագիտական ապարատի սպասարկում, կատարելագործում:
- Ընթերցանության ղեկավարման գործում հանձնարարական ձեռնարկների օգտագործում:
- Գրադարանային-մատենագիտական գիտելիքների պրոպականդա. Մատենագիտական աշխատանք կատարում են կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները, որոնք զբաղվում են ընթերցողների սպասարկումով, աշխատանքի միասնական պլանի համաձայն: Բոլոր գրադարանները կատարում են հաշվառում և մատենագիտական աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն են տալիս միասնական ձևով:
- Ինֆորմացիոն- մատենագիտական բաժինը կազմակերպում է ամբողջ համակարգի ընթերցողների մատենագիտական սպասարկումը:
- Տեղեկատու — մատենագիտական ապարատը կազմված է տեղեկատու և մատենագիտական հրատարակությունների ֆոնդից, կատալոգների ու քարտարանների համակարգից, տրված տեղեկանքների ֆոնդից /արխիվից/: Տեղեկատու հրատարակությունների միակ օրինակները ընթերցողների կողմից օգտագործվում են գրադարանում և տուն չեն տրվում:
- Տեղեկատու հրատարակություններին են վերաբերում ճյուղային և ընդհանուր բնույթի հանրագիտարանները, բացատրական, լեզվական և տերմինաբանական բառարանները, աշխարհագրական ատլասները և երկրագիտական բնույթի հրատարակությունները: Ֆոնդում հավաքվում են պետական տեղեկատուները, թեմատիկ և ճյուղային մատենագիտական, հանձնարարական մատենագիտական, երկրագիտական ձեռնարկները, մատենագիտական ցանկերի տարրեր մատենաշարեր: Համակարգն ունի նոր ստացված նյութերի բյուլետեն, հանրապետական , մարզային գրադարանի կողմից հրատարակվող ցանկեր:
- ՄԳ-ի կատալոգների ու քարտարանների համակարգը ձևավորվում է որպես միասնական կոմպլեկսային տեղեկատու-ինֆորմացիոն ապարատ, որը բազմակողմանիորեն բացահայտում ու պրոպագանդում է միասնական ֆոնդը:
- Կատալոգների ու քարտարանների համակարգը ներառում է, այբբենական ու կարգային կատալոգներ, հոդվածների կարգային քարտարան, երկրագիտական կատալոգներ ու քարտարաններ, մատենագիտական ու մեթոդական ձեռնարկների քարտարաններ:
- ՄԳ-ի մասսայական մատենագիտական ինֆորմացիան միասնական ֆոնդում ստացված հրատարակությունների պրոպագանդման միջոցներից մեկը ,,Նոր ստացված նյութերի և ինֆորմացիոն,, բյուլետենն է , որը կազմում է ԿԳ-ի մատենագետը:
- Բյուլետենները կարելի է թողարկել ամիսը մեկ անգամ:
- ՄԳ-ի միասնական ֆոնդում նոր ստացված նյութերի տեղեկացման համար, տեղական թերթի էջերում հրապարակվում են հրատարակությունների ցուցակներ, տեղական ռադիոյի համար պատրաստվում են գրականության տեսություններ:
- ՄԳ-ի աշխատանքում գրադարանային ֆոնդերի պրոպագանդման համար կուլտուր-մասսայական միջոցառումների անցկացման ժամանակ ընթերցողներին տեղեկություններ տալու համար պետք է օգտագործել տեսա-լսողական միջոցներ:
- Աշխատանքներ տանել մարզի 92 համայնքային գրադարանների հետ: Ուսումնասիրել համայնքային գրադարանների հիմնախնդիրները; Կազմակերպել տեղեկատվական, մասնագիտական համայնքային հիմնախնդիրներին նվիրված տեսական և գործնական ուսուցումներ,սեմինար-պարապմունքներ, որակավորման դասընթացներ: