ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ

Անիտա Կոնտի

Անիտա Կոնտի, ի ծնե՝ Քարաքոչյան (ֆր.՝ Anita Caracotchian Contiմայիսի 171899, ԷրմոնՎալ-դը-ՈւազՖրանսիա — դեկտեմբերի 251997ԴուարնենեՖինիստերՖրանսիա), ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետլուսանկարիչ։

Անիտա Քարաքոչյանը ծնվել է 1899 թվականի մայիսի 17-ին, Էրմոն քաղաքում, հայկական հարուստ ընտանիքում։ Նա մանկաբարձ Լեոն (Լևոն) Քարաքոչյանի և Ալիս Լըբոնի դուստրն էր։

Ընտանիքը շատ էր ճանապարհորդում։ Անիտան ծնողների հետ ճանապարհորդել է ամբողջ Եվրոպայով։ Բրետանում և Վանդեայում նա հաճախ է նավով ճանապարհորդել ձկնորսների հետ, և վաղ մանկությունից նրա մեջ ձևավորվել է սեր՝ ծովի և գրքերի հանդեպ։

Aquote1.png Իմ ծնողները բանիմաց էին ու ընթերցասեր։ Նրանց տարերքը ճամփորդելն էր։ Ես և եղբայրս՝ Ստեփանը, մեծացել ենք նրանց ճիշտ դաստիարակության և գրքերի շրջապատում` ճամփորդելով աշխարհի երկրներով ու ծովերով։ Եվ պատահական չէ, որ ծովերի ու օվկիանոսների լազուր ջրերի հմայքը, դրանց փոթորկուն ուժն ինձ մանկուց են գերել ու գրա

— Անիտա Կոնտի
Aquote2.png

1914 թվականին՝ պատերազմի սկզբին, ընտանիքն ապաստանել է Օլերոն կղզում, որտեղ երիտասարդ աղջիկն իրեն նվիրել է նավերին, ընթերցանությանը, լուսանկարչությանը։ 1917 թվականին կատարել է իր առաջին՝ լուսանկարները՝ Ատլանտյան օվկիանոսի ֆրանսիական ափին։

Անիտա Կոնտին լուսանկարչական սարքը ձեռքին ճանապարհորդել է ամբողջ աշխարհով: Յուրահատուկ ալբոմներ է ստեղծել Շոտլանդիայի, Իսլանդիայի և Գրենլանդիայի մասին: Ժամանակակից աշխարհում նրան «Շրջազգեստով Մագելան» են անվանում: Նրա աճյունափոշին, իր կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։ Ֆրանսիայում Անիտա Կոնտիի անվան լուսանկարների գրադարան է բացվել: Նրա հիշատակը հավերժացնելու համար կառուցվել է «ANITA CONTI» ձկնորսական նավը: Ֆրանսիայում նրա անունով փողոց, զբոսայգի և վարժարան կա:

Երբ Անիտային հարցնում են, թե ինչպես է կարողանում այդպիսի գեղեցիկ կազմեր պատրաստել իր գրքի համար, նա պատասխանում է. <<Գրականության արվեստը ժառանգել եմ սիրելի Ոսկան պապիցս: Թերթեք հիասքանչ հայակական մագաղաթները, դիտեք դրանց ոսկեզօծ ու արծաթապատ, թանկարժեք քարերով ագուցված զարդարուն կազմերը և ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա>>:

Գործունեության սկիզբ

Պատերազմից հետո Անիտա Քարաքոչյանը բնակություն է հաստատել Փարիզում։ Մասնագիտացել է որպես գեղարվեստական կազմարար և հաջողության է հասել։

1927 թվականին նա ամուսնացելմ է դիվանագետ, Վիեննայի դեսպանատան աշխատակից, ծագումով իտալացի Մարսել Կոնտիի հետ։

Ամուսնությունից հետո Անիտան սկսել է ճանապարհորդել ամբողջ աշխարհով, հետազոտելով ծովը և խնդիրները, որոնց հետ առնչվում էին ձկնորսները։ Նա շատ ժամանակ է անցկացրել ձկնորսական նավերի վրա և շատ է ընթերցում՝ ծովի բուսական և կենդանական աշխարհին լավ ծանոթանալու համար։ Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկա ժամանակահատվածում Անիտա Կոնտին մշակել է ձկնորսության գիտական մեթոդիկա՝ կիրառելով նավիգացիոն քարտեր։ Հրատարակել է շատ գիտական հոդվածներ և տեղեկություններ՝ արդյունաբերական ձկնորսության նեգատիվ հետևանքների և ձկնորսության հետ կապված տարբեր խնդիրների մասին։ Հայտնի լինելով կանանց ամսագրերում ծովային հարստության մասին իր հոդվածներով՝ նա աշխատանքի է ընդունվել 1934 թվականին Էդուարդ Լե Դանոիսի կողմից Ծովային ձկնորսության գիտական ​​և տեխնիկական գրասենյակում (OSTPM) որպես «քարոզչության պատասխանատու»:

Մահ

Անիտա Կոնտին մահացել է կյանքի 99-րդ տարում՝ 1997 թվականի դեկտեմբերի 25-ին, Քրիստոսի ծննդյան օրը, Ֆրանսիայի Դուարնենե քաղաքում[10]։ Նրա աճյունափոշին, իր կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։

2019 թվականի մայիսի 17-ին Google Doodle -ը նշել է Անիտա Կոնտիի ծննդյան 120-ամյակը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով