ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ …
Հոկտեմբերի 30-ին Արարատի մարզային գրադարանը իր հյուրընկալ դռներն էր բացել Արցախից եկած մեր փոքրիկների համար ՝ Տիգրան Մերվազյանի գլխավորությամբ:Երեխաներին ողջունելու էին եկել Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի աշխատակիցները,Հեքիաթերեն ինտերակտիվ շարժական թատրոնը:Օրը նշանավոր էր նաև նրանով,որ լրանում էր Ավ.Իսահակյանի ծննդյան 145-ամյակը,այդ առիթով գրադարանում պատրաստվել էր հիանալի ցուցահանդես նվիրված մեծ գրողին ,հայրենասեր անհատին:
Ներկայացումը մեծ խինդ ու ծիծաղ,իսկական տոն ու հեքիաթ-օր պարգևեց արցախցի մեր հայրենակիցներին,դերասանները իրենց անսահման սերն ու նվիրվածությունը փոխանցեցին մեր հզոր ,անկոտրում փոքրիկներին:
Ավարտին երեխաները մասնակցեցին հյուրասիրությանը և գրադարանի կողմից ստացան անակնկալ նվերներ :
Միասին կարող ենք թեկուզ այս օրերին մի փոքր ջերմություն և ժպիտ պարգևել,և պահել վառ պատերազմ ապրած արցախցի մանկան աչքերում ԱՐև:
Շնորհակալություն ենք հայտնում Ավ.Իսահակյանի տուն -թանգարանի տնօրինությանը,աշխատակիցներ ՝ Արմինեին,Արևիկին,Հեքիաթերեն թատրոնի դերասաններ ՝ Անիին և Հակոբին ,ինչպես նաև այս օրերին արցախցի մեր հայրենակիցների կողքին կանգնած Տիգրանին գեղեցիկ օրվա համար: