ՓԱՌՔ ՔԵԶ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ -29 ՓԱՌՔ ՔԵԶ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

Հունվարի 27-ին Արարատի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Երանի նրանց, և փառք, և օրհնանք…» խորագրով միջոցառում ՝ նվիրված Արցախյան գոյամարտում հերոսաբար նահատակված Արարատի մարզի հերոսներին։Միջոցառմանը ներկա էին պատերազմին մասնակցած և հերոսաբար հայրենիքը պաշտպանած Արարատի մարզի տղաներից։ Իր օրհնությունն էր բերել ՝ Արտաշատի սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը:Միջոցառմանը ներկա էին գրող, բանաստեղծ Հուսիկ Արան, Գրանիշ գրական համայնքի համահիմնադիր Հասմիկ Հակոբյանը «Արամ Ավետիսյան »դերասանական ստուդիայի սաների անզուգական ասմունքով, երաժշտական հիանալի կատարումներով հանդես եկան կիթառահար Համիկ Դանիելյանը և երաժիշտ Գեղամ Հախվերդյանը:Շնորհակալություն Ազատունի բարեգործական հիմնադրամին զինվորներին աջակցության և բոլոր մասնակիցներին համագործակցության և ի սրտե ելույթների համար:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով