Արարատի մարզային գրադարանի սպասարկման բաժնի կառուցվածքը, գործառույթները և կանոնակարգը
Հիմնական խնդիրները.
1. Գրքի սիստեմատիկ ու նպատակասլաց պրոպագանդան և ընթերցանության ղեկավարումը:
2. Մարզի և ԿԳ մյուս բաժինների հետ համագործակցելու հիման վրա կազմակերպում է
ընթերցողների գրադարանային-մատենագիտական, ինֆորմացիոն սպասարկումը:
Աշխատանքի բովանդակությունը.
Ըստ մարզի բնակչության գրադարանային սպասարկման միասնական պլանի կազմակերպում է ընթերցողական տարբեր խմբերի սպասարկումը գրքով և ինֆորմացիայով:
Ձևավորվում է ընթերցողական կոնտիկենտը: Սիստեմատիկաբար ուսումնասիրում է ընթերցողների կազմը, նրանց հետաքրքրություններն ու պահանջները:
Աշխատանք ընթերցողի հետ.
Նպաստում է ընթերցողների ընդհանուր կուլտուրայի բարձրացմանը, նրանց մասնագիտական
վարպետության աճին:
Աբոնեմենտում, ընթերցասրահում, մանկական բաժնում կազմակերպում է ընթերցողների շերտավորված
սպասարկում:
Օպերատիվ կերպով բավարարում է ընթերցողների պահանջները գրականությունը տուն և ընթերցասրահ
տալու, ՄԿԳ-ի միասնական ֆոնդերից գրքերի և այլ նյութերի լայն ընտրության հնարավորություն
ընձեռելու, ՄԳԱ-ով սպասարկելու միջոցով:
Ընթերցողների հետ տարվում է անհատական աշխատանք:
Բացահայտում և պրոպագանդում է ՄԿԳ միասնական ֆոնդը:
Ինֆորմացիոն-մատենագիտական բաժնի հետ համատեղ ապահովում է ընթերցողների
տեղեկատու-մատենագիտական և ինֆորմացիոն սպասարկումը:
Ստեղծում է ընթերցողական ակտիվ և նրան ներգրավում բաժնի միջոցառումների կազմակերպմանը:
Հաշվառման է ենթարկում ԿԳ ընթերցողների սպասարկման գծով տարվող աշխատանքները, վարում է ԿԳ
ընթերցողների միասնական գրացային քարտարան:
Աշխատանք բաժնի ֆոնդի հետ.
Մասնակցում է բաժնի ֆոնդի կոմպլեկտավորմանը: Ուսումնասիրում է բաժնի ֆոնդի կազմը և օգտագործումը:
Սիստեմատիկորեն վերլուծում է մերժումները` կազմում մերժումների ցուցակ, ըստ որի համալրում ֆոնդը:
Կազմակերպում է բաժնի ֆոնդը, ապահովում նրա ստուգումը և պահպանումը:
Բացահայտում և առանձնացնում է չօգտագործվող բազմօրինակ գրականությունը,ֆոնդը մաքրում մաշված և արդիականությունը կորցրած գրականությունից:
Մասնակցում է մեթոդական-կազմակերպման բաժնի աշխատանքներին:
Ընթերցողների գրադարանային մատենագիտական, ինֆորմացիոն սպասարկման վիճակի վերլուծմանը, ընթացիկ կոմպլեքս պլանի կազմանը, ինչպես և ԿԳ ընթերցողների հետ տարվող աշխատանքների մասին հաշվետվությանը: