ՆՈՐ գրքեր փոքրիկներին

«… և դեռ ոչ ոք աշխարհին ավելի մեծ բարիք չի թողել, քան լավ գիրքն է»։ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

?Սիրելի ընթերցողներ Արարատի մարզային գրադարանը համալրվել է ՝ ՆՈՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ գրքերով ???որոնք սպասում են ձեզ:

ԴԵ ինչ ՇՏԱՊԻՐ ԸՆԹԵՐՑԵԼ…Ստորև ձեզ ենք ներկայացնում Անգլիացի նշանավոր մանկագիր ՌՈԱԼԴ ԴԱԼԻ պատկերավոր գրքերի շարքը:

???Չարլին եվ շոկոլադի գործարանը-Հանրահայտ հեքիաթ-վիպակը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին,որոնք տեղի են ունենում պարոն Ուոնկայի շոկոլադի կախարդական գործարանում:??

?Մաթիլդան -շատ խելացի, յուրահատուկ կարողություններով օժտված մի աղջնակ է, ում ծնողները ոչ միայն ուշադրություն չեն դարձնում իրենց երեխային, անգամ անտեղի նախատում են նրան։ Նրա կարողությունների մասին գիտի ուսուցիչը, ով ամեն կերպ օգնում է նրան ու անչափ շատ սիրում…Գիրքը մի շնչով կարդացվող գրքերից է, որտեղ հետաքրքիր ու զվարճալի պատմությունների պակաս չկա։ Չէ որ Մաթիլդան իր յուրօրինակ կարողություններով “դաս է տալիս” չար մարդկանց, այդ թվում՝ դպրոցի տնօրենին։ ??

? «Մեծ Բարի Հսկան» (ՄԲՀ)Ռոալդ Դալի հերոսները՝ Սոֆին ու ՄԲՀ անունով հսկան, հանդուգն ծրագիր ունեն. որոշել են, որ աշխարհը պետք է ազատեն արնախում ու դաժան մարդակեր հսկաներից: Թե ինչպես են մտադիր իրականացնել համարյա անհնարին այս գործը, ու թե վերջն ինչ է պատահում՝ կիմանաք, երբ կարդաք այս գիրքը:?

?Առաջարկում ենք ևս մեկ հանդիպում անգլիացի ճանաչված գրող Ռոալդ Դալի զարմանալի հերոսներին հետ: Այստեղ դուք կհանդիպեք փոքրիկ Ջեյմսին և նրա արտասովոր ընկերներին, ու միասին միզարմանահրաշ, արկածներով լի ճամփորդության կմեկնեք՝ աշխարհի հակառակ ծայրը:??‍?‍?‍?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով