ԿԱՐԴԱԼՈՎ ՓՈԽԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ…

Գիրքը մարդկության լավագույն ստեղծածներից է: Դրա միջոցով մենք դարեր շարունակ փոխանցում ենք մեր գիտելիքները հաջորդ սերունդներին: Եթե չլիներ գիրքը, ամեն դարաշրջան նոր Նյուտոն, Շեքսպիր և Էնշտեյն պետք է ունենար: Գրքերի այնքան մեծ բազմազանություն կա, որ չես էլ կողմնորոշվում, որը կարդալ: Հաճախ ժամանակն էլ չի հերիքում գիրք կարդալու համար: Շատերը նույնիսկ երազում են այնքան ժամանակ ունենալ, որ աշխարհի բոլոր գրքերը կարդան: Լավ… ոչ բոլորը, միայն հետաքրքիրներն ու օգտակարները 

Գիրքը տալիս է գիտելիք: Այն զարգացնում է մարդու մտածելակերպը, երևակայությունը, ընդլայնում է նրա աշխարհայացքը: Մարդու համար գիրքը ժամանակը լավագույնս օգտագործելու հնարավորություն է: Այն մարդիկ, որոնք պարապ են և օրվա ընթացքում անելիք առանձնապես չունեն, կարող են փոխել իրենց կյանքը միայն գիրք կարդալով: Չի կարող մարդն անընդհատ կարդալ-կարդալ և նրա մոտ ոչինչ չփոխվի: Իսկ եթե չի փոխվում, ուրեմն դա նրանից է, թե ինչ գրքեր է նա կարդում:

 Ամեն դեպքում, երազել պետք չէ, և անկախ նրանից, թե որքան զբաղված եք դուք լինում, միշտ էլ ժամանակ գտեք գիրք կարդալու համար՝ ՈՐՊԵՍԶԻ ԿԱՐԴԱԼՈՎ ՓՈԽԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով