Ջեյմս Ջոյս- Դուբլինցիներ
Ջեյմս Ջոյսը իր «Դուբլինցիները» (1914) պատմվածքների ժողովածուում միտում է ունեցել պատկերելու հայրենի Իռլանդիայի հոգեկան կյանքի պատմությունը՝ գործողությունների կենտրոն դարձնելով Դուբլինը՝ որպես «կաթվածի կենտրոն»: Հեղինակը ներկայացնում է քաղաքը, միջին խավի մարդ կանց, անտարբերության մթնոլորտը, եւ դա անում է չորս հայեցակետով՝ մանկություն, պատանեկություն, հասունություն եւ հասարակական կյանք:Չնայած ճիգերին՝ նրա հերոսները չեն կարողանում դուրս գալ փակուղուց, փոխել իրենց կյանքի միօրինակ գունապնակը, բայցեւ երազող են, երազ, որ փախուստի աշխարհն է: «Դուբլինցիներ» –ում առկա կարեւորագույն երեւույթը էպիֆանիան է՝ աստվածահայտնությունը: Հարկ է նշել, որ «Դուբլինցիները» հայերեն թարգմանությամբ առաջին անգամ է լույս տեսնում համալրված` ներառելով նախկինում չթարգմանված պատմվածքները: