Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենիքն է…

Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենիքն է: Այն գտնվում է Փոքր Ասիայի,Սև ծովի ,Կուր գետի ավազանի , Իրանական սարահարթի և Միջագետքի  միջև` զբաղեցնելով շուրջ 400 հազ. քառ. կմ.  տարածք:Լեռնաշխարհի տարածքն ընկած է ներկայիս Հայաստանի Հանրապետության ,Թուրքիայի, Իրանի,Ադրբեջանի ու Վրաստանի սահմաններում:

Հայերի ազգածագման մասին հայկական ավանդության մե համաձայն հայերը սերում են Հայկ դյուցազնից:Հնում հավատում էին ,որ նա ջրերի և իմաստության  աստված Հայայի որդին է: Ավելի ուշ  քրիստոնեկան դարաշրջանում,Հայկ նահապետին համարում էին Նոյի Հաբեթ որդու ժառանգներից Թորգոմի որդին : Հնագույն վիպասի համաձայն `դյուցազն  Հայկը հաղթել է Միջագետքի բռնակալ Բելին և դրել հայոց անկախ պետականության սկիզբը:

 

                  Գիտեք որ…

2700կմ է Եփրատի երկարությունը ,որն Առաջավոր Ասիայի ամենաերկար գետն է և սկիզբ է առնում Հայկական լեռնաշխարհից :Մեծ Հայքի նահանգների մեջ առաջինը նշվում էր Բարձր Հայքը ,քանի որ այնտեղ էին գտնվում հայոց դիցարանի գլխավոր աստվածների պաշտամունքային կենտրոնները:

Պատմության ընթացքում հայերը ստեղծել են բազմաթիվ պետական կազմավորումներ:Դրանցից առավել նշանավոր են Մեծ Հայքը ,որը հայտնի էր 15 մեծ նահանգներով,Փոքր Հայքը ,Կոմմագենեն և Կիլիկիան :Ներկայիս ՀՀ-ն և ԼՂՀ-ն գտնվում են Մեծ Հայքի ` Այրարատ,Գուգարք,Սյունիք,Արցախ և ՈՒտիք  նահանգներում:

 

Հայկական լեռնաշխարհի բարձրագույն լեռնագագաթը Մեծ Արարատն է կամ Մասիսը ,որն ունի ծովի մակերևույթից 5165մ բարձություն: Նրա Կրտսեր եղբայր  Փոքր Արարատը կամ Սիսն ունի 3925 մ բարձրություն:Մեծ և Փոքր Արարատ լեռներից  սկիզբ է առնում Հայկական Պար լեռնաշղթան ,որը լեռնաշխարհը բաժանում է հյուսիսային և հարավային:

 

Հայկական լեռնաշխարհի լճերը …

  1.ՈԻրմիո լիճ

Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր և ամենիաղի լիճն է ,այնքան աղի ,որ լճում ոչ մի տեսակ ձուկ չի բազմանում:Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ:

 2.Վանա լիճ` 

Հայկական լեռնաշխարհի երկրորդ խոշորագույն լիճն է ,որի ջրերն աղի են :Հնում կոչվել է Նաիրի երկիր, Տոսպա,Բզնունյանց ,Ռշտունյանց ծով, Աղի ծովակ,Հայկա լիճ:

 3. Սևանա լիճ `

Հայաստանի Հանրապետության խոշարագույն լիճն է ,նաև ` Հայկական լեռնաշխարհի  ամենախոշոր քաղցրահամ լիճը:Հնում կոչվել է Գեղամա և Գեղարքունյանց ծով:

 4.Արաքս գետ `

Հայկական լեռնաշխարհի խոշորագույն  գետերից է միակն է,որն ամբողջությամբ հոսում է պատմական Հայաստանի տարածքով:Ժողովուրդն այն համարել է  հայոց << մայր գետ>>:

  5.Տիգրիս գետ`

Տիգրիսը գոյանում էր երկու բազուկներից ` Արևելյան և Արևմտյան Տիգրիս գետերից:Տիգրիսի վերին ավազանում էր գտնվում հայոց Տիգրանակերտ մայրաքաղաքը:

Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր և ամենաաղի լիճը:

Correct! Wrong!

Ո՞ր գետն էր հոսանքի մեծագույն մասով կազմում Մեծ Հայքի Հյուսիսային սահմանը:

Correct! Wrong!

Հնում ի՞նչ անվամբ էր հայտնի ՈՒրմիո լիճը:

Correct! Wrong!

ՀԱՐՑԱԽԱՂ...
Հիանալի է

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով