ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ գրադարանին…

Ազգային գրադարանի աշխատակիցները եղան նաև Արարատի մարզային գրադարանում։ Պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված 80 միավոր և ՀԱԳ գրքափոխանակության հավաքածուից 272 միավոր գրականություն նվիրաբերվեց Արարատի մարզային գրադարանի։ 2021 թվականի մարտից Արարատի և Կոտայքի մարզեր այցելությամբ մեկնարկեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված և Հայաստանի ազգային գրադարանին ի պահ տրված մեծաքանակ գրականության բաշխման գործընթացը: Այն նպատակ է հետապնդում լուծել մարզերի համայնքային և դպրոցական գրադարանների համալրման խնդիրները՝ աշխուժացնելով գրադարանների գործունեությունը։ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային գրադարանը նախատեսել է այցելություններ ՀՀ  7 մարզեր:Դեռևս 2020թ. փետրվարին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել էր հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին նվիրել վերջին տարիներին հրատարակված գրքեր։ Ըստ նախաձեռնության՝ 50.000 գիրք պետք է բաշխվեր շուրջ 1300 դպրոցական գրադարանների: Համավարակով պայմանավորված՝ գործընթացը ընդհատվել էր, սակայն Պարետի որոշմամբ գրադարանների վերաբացումից հետո գրքերը կհասնեն գրադարաններին։ Արարատի և Արմավիրի դպրոցները արդեն համալրվել են նոր գրքերով։ Դպրոցական գրադարանները, բացի դպրոցական դասագրքերից, երբևէ չեն համալրվել գեղարվեստական գրականությամբ: Գրադարաններին տրամադրվող գրականության ցանկը ներառում է հայ դասական և ժամանակակից գրողների, հանրագիտարանային և հանրամատչելի, մշակութաբանական, պատմական գրականություն, պատկերագրքեր և այլ հրատարակություններ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով