«Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն այս տարի ևս իրականացնում է «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը՝ ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների աշխատակիցների համար: Առցանց տեսական դասընթացները մեկնարկել են հուլիսի 12-ին՝ ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերի 45 գրադարանավարի համար: Մասնակիցներն ընթացքում ձեռք կբերեն գիտելիքներ, կտիրապետեն մասնագիտական հմտությունների կիրառման նոր գործիքակազմին և աշխատաոճին: Դասընթացները վարում են հանրապետության փորձառու և առաջնակարգ մասնագետներ: Ծրագրում ներառված են գրադարանային գործի բոլոր գործառույթների վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ համապատասխան 11 թեմաներով: Դասընթացի մասնակիցները սեպտեմբերին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմասնակցեն գործնական պարապմունքների, որից հետո նրանք կստանան վկայականներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով