․․․Նորից չէր ու չէր կրկին.
այդպես մեկ անգամ է լինում՝ առաջին և վերջին:
Գիշերվա ոտնահետքը ինձ տարավ
ուղիղ Աստծու մոտ, ասացի՝ պատմի՛ր նրա մասին․․․
Սիրելի՛ ընթերցողներ, սիրով հրավիրում ենք հանդիպման մեր ժամանակների պոետի՝ Հուսիկ Արա -յի հետ։
Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, ժամը՝ 15։00-ին, Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում։