Արարատի մարզային գրադարանը հյուրընկալեց գրականության սիրահարներին՝ մասնակցելու երգչուհի, երգահան, բանաստեղծուհի, մանկավարժ, քանոնահարուհի Ալվարդ Բադալյանի նոր գրքի շնորհանդեսին։ Միջոցառումը զուգորդվեց հետաքրքիր զրույցներով, գրքի հեղինակի ելույթներով և գրական քննարկումներով։
Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու գրքի բովանդակությանը, լսելու ստեղծագործական գործընթացի մանրամասները։
Շնորհակալություն բոլորին՝ մասնակցության և անմոռանալի օրվա համար։