Հայտարարվում է «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Լավագույն գրադարան» անվանակարգում:

«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:

• Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:

• Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:

• Մրցույթն անցկացվում է չորս փուլով.

  • հայտերի ընդունում,
  • հայտերի քննարկում և գնահատում,
  • արդյունքների ամփոփում,
  • մրցանակների հանձնում:

• Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.

1. «Լավագույն համայնքային գրադարան»,

2. «Լավագույն մարզային գրադարան»,

3. «Լավագույն նորարար գրադարան»,

4. «Լավագույն գիտակրթական գրադարան»,

5. «Լավագույն մասնագիտական գրադարան»:

Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով:

Պարգևատրման արարողությունը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանում 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:

Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել lavaguyngradaran@gmail.com հասցեին մինչև 2021 թ. օգոստոսի 20-ը ներառյալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով