#Թատրոնի_միջազգային_օր — World Theatre Day

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ…

《Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են։
Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…
Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը։》 

Մարտի 27-ին ամբողջ աշխարհով նշվում է «Թատրոնի Միջազգային Օրը» (World Theatre Day): Այս տոնը հաստատվել է դեռևս 1961թ. Միջազգային թատերական ինստիտուտի (International Theatre Institute, ITI) IX-րդ կոնգրեսում:
Այս նախաձեռնության գործունեությունը ուղղված է դեպի «Ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության հաստատմանը և ամբողջ աշխարհի թատերական գործիչների ստեղծագործական համագործակցությանը»- ասվում է կոնգրեսի հայտարարության մեջ:Ի դեպ ք.ա 52 թվականի գարնանը Հայաստանի պատմական մայրաքաղաք Արտաշատում Արտավազդ արքայի նախաձեռնությամբ հիմնադրվեց հայոց առաջին թատրոնը, որը իրավամբ ցայսօր համարվում է հայ թատրոնի օրրանը։ Հույն ողբերգակ , դրամատուրգ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ներկայացմամբ է բացվել առաջին թատրոնի առաջին վարագույրը, ավետելով , որ դարավոր մշակույթ ունեցող հայոց աշխարհը օրհներգվեց նաև իր թատրոնով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով