Ռ.Ջ. Պալացիո — «Հրաշքը»
Այս տարի հայաստանյան վեցերորդ ընթերցանության մարաթոնը տեղի կունենա ապրիլի 9-ին, որին բազմաթիվ գրադարանների և կրթօջախների հետ մասնակցելու է նաև Արարատի մարզային գրադարանը :
Այդ օրը միասին առցանց կարդալու ենք ամերիկացի գրող Ռ.Ջ. Պալացիոի «Հրաշքը» գիրքը:
Մարաթոնի նպատակն է հասարակական աջակցություն ապահովել Հայաստանում գրադարանների հզորացմանը, գրքին և ընթերցանությանը:
- Տասնամյա Օգյուստ Փուլմանը ծնվել է դեմքի ահավոր շեղումներով և արևի տակ իր տեղն ունենալու համար պետք է ահավոր դժվարություններ հաղթահարի: Նա տնային կրթություն ստանալուց հետո, արդեն հինգերորդ դասարանում ընդունվում է Մանհեթենի մասնավոր Բիչերի դպրոցը:
Դպրոցն ուներ երաժշտական դահլիճ, բնագիտական սենյակ և այլն: Առաջին օրը դպրոցում Օգյուստը ծանոթացավ իր դասարանի Ջեք Ուիլի, Ջուլիանի և Շարլոտի հետ: Նրանք Օգիին ծանոթացրին նոր դպրոցի հետ:
Դպրոցական կյանքն իր հետ բերում է նոր տհաճություններ՝ համադասարանցիների ծաղրական վերաբերմունք, վախ ու մեկուսացում: Բայց իր բնավորության ու կամքի շնորհիվ Օգյուստը կարողանում է ապացուցել, որ ինքը բոլորի նման սովորական երեխա և սովորական աշակերտ է, թեև ունի արտասովոր դեմք:
«Չեմ նկարագրի, թե ինչ արտաքին ունեմ: Ինչպիսին էլ որ պատկերացնեք, հաստատ դրանից տգեղ եմ»